Երիտասարդ հարսը ցանկացավ գոհացնել սկեսուրին, բայց․․․Ամեն ինչ շատ տխուր ավարտ ունեցավ

Երիտասարդ հարսը ցանկացավ գոհացնել սկեսուրին, բայց․․․Ամեն ինչ շատ տխուր ավարտ ունեցավ։Իրական պատմություն է, որ
տեղի է ունեցել ընկերուհուս հետ։ Մինչ օրս մենք այն պարբերաբար հիշում ու ծիծաղում ենք։Ընկերուհիս ամուսնացել է վաղ տարի-
քում, ընդամենը 19 տարեկան էր։ Սկեսուրն էլ իսկական հրեշ էր։ Նա արդեն հարսանիքի օրն էր բոլորին ցույց տվել իր իրական դեմ-
քը։

Այդ կինը կառավարում էր որդուն, ու վերջինս առանց մոր թույլտվության չէր կարող անգամ մի քայլ անել ինքնուրույն։ Էլ չեմ ասում
հարսի մասին։ Մոտ 25-30 տարի առաջ սա նորմալ էր համարվում։Ու ահա ընկերուհիս մի օր որոշում է գոհացնել սկեսուրին։ Ու երբ
մայր ու որդի առավոտյան գնում են աշխատանքի, որոշում է մինչ նրանց վերադարձը տորթ թխել։Վերցնում է խոհարարական գիրքը
ու կարդում․ եփել խտացրած կաթը։ Ահա, ուրեմն վերցնում ենք խտացրած կաթը և դնում կրակին։

Ընկերուհիս միացնում է գազօջախը և մետաղյա բանկայով խտացրած կաթը դնում անմիջապես կրակին։Հետո շարունակում է կար-
դալ բաղադրատոմսը․ 2 բաժակ ալյուր լցնել խորը տարայի մեջ․․․ Բայց նա դեռ չի հասցնում նախապատրաստել մյուս բաղադրիչնե-
րը, երբ մեջքի հետևում ուժեղ թշշոց ու սուլոց է լսում։ Ընկերուհիս՝ պտտվելով դեպի գազօջախը, տեսնում է, որ խտացրած կաթի
բանկան կարծես կրակի․․․

Նա վախից վազում է միջանցք ու պարբերաբար թաքստոցից հետևելով՝ հայտնաբերում է, որ բանկայի բոլոր կարերից տաք խտաց-
րած կաթ է այս ու այն կողմ թռնում։Կաթը ուժեղ շիթով հարվածում է կահույքին, պատերին, պատուհաններին․․․ Գազօջախին մոտե-
նալը անվտանգ չէր, գրեթե անհնար։ Վերջապես սրբիչով ծածկվելով՝ ընկերուհիս կարողանում է հասնել գազօջախին ու անջատել։

Հետո բացվում է տխուր տեսարան․ բոլոր պատերից ներքև է հոսում տաք խտացրած կաթ, իսկ պատուհաններին հանտնվել էին
գեղեցիկ նախշեր․․․Երեկոյան բնականաբար տորթ չկար, բայց խոհանոցի պատերին նոր պաստառներ էին, պատուհանը նորի պես
փայլում էր, առաստաղը նույնպես։ Իսկ աթոռին նստած էր երիտասարդ հարսիկը՝ հոգնած ու տանջված․․․ Ամուսնուն ու սկեսուրին
զարմացնել նրա մոտ ստացվեց, բայց մի քիչ այլ ճանապարհով, քան նախատեսված էր․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика