Երիտասարդ կինը բարկացած տանից դուրս եկավ՝ թողնելով մանկահասակ երեխաներին հայրիկի հետ․ 2 օր անց մի տարօրինակ
նամակ ստացավ․․․Տղամարդը տուն վերադառնալուց հետո միշտ նստում և հեռուստացույց էր նայում,բացարձակապես չէր զբաղ-
վում երեխաների հետ,չէր հետաքրքրվում նրանցով։

Օրերից մի օր կինը էլ չդիմացավ,թողեց և դուրս եկավ տնից՝ թողնելով երեխաներին հայրիկի հետ։ Մի քանի օր հետո նա նամակ ստ
ացավ ամուսնուց։«Սիրելի՛ս,մի քանի օր առաջ մենք վիճեցինք։ Դու բարկացար և թողեցիր հեռացար տնից։ Այդ պահին ես միայն ու-
զում էի նստել բազմոցին,ֆուտբոլ նայել և հանգստանալ։
Ես շատ հոգնած էի, վատ տրամադրություն ունեի,իսկ երեխաները անընդ հատ լացում էին։ Դու ինձ անընդհատ մեղադրում էիր, որ
չեմ զբաղվում երեխաների հետ,չեմ խաղում նրանց հետ,հոգ չեմ տանում նրանց մասին։

Ես չդիմացա և ասացի,որ շատ եմ հոգնում աշխատանքի վայրում,տուն գալուց հետո հանգստանալու կարիք եմ ունենում,իսկ երե-
խաները անընդհատ լացում և աղմկում են։Երբ դու բարկացած հեռացար,ես մնացի երեխաների հետ մենակ։Հաջորդ օրը ես ստիպ-
ված էի ազատ օր վերցնել երեխաների մասին հոգ տանելու համար,քանի որ դու ետ չվերադարձար։
Ես մի ամբողջ օր մնացի երեխաների հետ տանը։Ես ընդունում եմ,որ կյանքում նման դժվար գործ չէի արել։Չափազանց բարդ էր հոգ
տանել միանգամից երեք երեխաների մասին,նրանք անկառավարելի են։Ես ժամանակ չունեի ո՛չ սնվելու,ո՛չ հանգստանալու։Ես հաս-
կացա,որ բնական է այն,որ դու չես հասցնում քեզ հետևել,սպորտով զբաղվել։

Ես հասկացա,որ մայրությունը մշտական զիջումներ է ենթադրում։Դու չես կարողանում հանդիպել ընկուհիներիդ հետ,չես կարողա-
նում ժամանակ անցկացնել առանց երեխաների։Ես հասկացա,որ մայրերը այս հասարակության մեջ ամենակարևոր դերն են ունե-
նում,սակայն դա ոչ միշտ են գնահատում։
Ես հիանում եմ քեզնով, ինչպե՞ս է այդ ամենը քեզ մոտ ստացվում։
