Երեք կարևոր բան, որ կնոջը դարձնում են տատիկ․․․ Արդյո՞ք ուշադրություն դարձրել էիք։Եթե դարձրել եք ուշադրություն, հավանա-
բար նկատել եք,որ երիտասարդ ու տարեց կանանց քայլվածքները շատ են տարբերվում։Իսկ ո՞րն է տարբերությունը և ինչու՞ է նման
բան տեղի ունենում։

1․ Առաջին հերթին, տարեց կանանց ողնաշարը առաջ է թեքված։
Դրա համար էլ ձեռքերը կարծես կախված լինեն, և պայուսակն էլ կնոջից առաջ է ընկնում։ Առաջանում է կուզիկություն։Ցավոք, շա-
տերն ունեն մեջքի հետ կապված խնդիրներ, սակայն հիմա խոսքը դրա մասին չէ։Նկատել ենք, որ երբ առաջ թեքված կինն իրեն տես-
նում է խանութի ապակու մեջ, անկախ իրենից ուղղում է մեջքը, սակայն մի քանի քայլ առաջ գնալուց հետո, նորից նույնն է լինում։
Այնպես որ ուշադիր եղեք ձեր կեցվածքին։
2․ Երկրորդը, շատ կանայք քայլելիս մինչև վերջ չեն ուղղում ծնկները։
Հաճախ պատճառը կայանում է նրանում,որ անհարմար կոշիկներ են կրում և ուղղակի վախենում են ընկնելուց։Պետք է ընտրել հար-
մարավետ կոշիկներ․ ի վերջո, ավելի կարևոր է ոչ թե գեղեցիկ կոշիկը, այլ քայլվածքը։

3․ Եվ երրորդը, դեմքը դեպի ներքև է իջեցրած։
Այդպես ավելի հեշտ է ոտքերի տակ նայելը, բայց չէ որ կարելի է իջեցնել աչքերը, ոչ թե գլուխը։Այսպիսով, որպեսզի քայլվածքը լինի
գեղեցիկ ու թեթև, բավական է ուղղել մեջքը, ուսերը դեպի ետ տանել, ուղղել ոտքերն ու գլուխը բարձր ու ուղիղ պահել։
Եղեք ցանկալի ու գեղեցիկ
