Երեկ կինս աշխատանքից տուն վերադարձավ շատ գունատված․ Վախեցած հարցրեցի, թե ինչ է պատահել․ Պարզվեց վախեցել է,
բայց շատ արագ կողմնորոշվել ու․․․ Նա պատմեց.
Աշխատանքից հետո գնացի ընկերուհուս տուն, ով ապրում է Երևանին մոտ գտնվող փոքր գյուղում (անունը չեմ նշում): Ճանապար-
հը լավն է, բայց տներ գրեթե չկան: Հետ գալուց տեսա, որ 3 երիտասարդներ քայլում են 13-14 տարեկան աղջկա հետևից, քաշքշում
են նրա ձեռքից:Կանգ առա, սիրտս տեղից դուրս է թռնում, փորձում եմ հասկանալ, թե ինչ է պետք անել:

Բացեցի դուռը, մի ձեռքիս մեջ պահել էի գազով բալոնչիկս: Մի ոտքս դրեցի գետնին և որքան հնարավոր է համոզիչ ձայնով ասացի.
-Արմինե, ինչի՞ ես էս ուշ ժամին միայնակ գնում տուն: Արի նստիր մեքենան:
Բարեբախտաբար, աղջիկը հասկացավ և արագ նստեց մեքենան: Երեխան շատ վախեցած տեսք ուներ: Կամաց ձայնով ասաց, թե
որ կողմում է իրենց տունը: Երբ տեղ հասանք, աղջիկը ամուր գրկեց ինձ և ասաց.
-Անունս Մարիամ է…շնորհակալ եմ ձեզ:

Ես միայն հետո սկսեցի լիարժեք գիտակցել, թե ինչ կարող էին աղջկա հետ անել այն ստոր երիտասարդները:
Իմ կողմից էլ ուզում եմ ասել, որ մենք չենք էլ պատկերացնում, թե կրիտիկական իրավիճակում ինչի ենք ընդունակ: Խորհուրդ եմ
տալիս բոլորին, որ ձեզ մոտ ունենաք ինքնապաշտպանության որևէ միջոց, բայց այն օգտագործելու կարիք չլինի:Հիշեք, որ մեր աշ-
խարհը կփրկվի մարդկանց բարության և անտարբեր չմնալու շնորհիվ:
