Երբ մենք օգնության կարիք ունեինք, մայրս պիտի վիրահատվեր, բոլորը կորան մեր կողքից, բայց․․․Հենց եկավ ամառը բոլորը մեկը-
մեկին հերթ չտալով ցանկություն հայտնեցին հանգստանալ Սևանի ափին գտնվող մեր ամառանոցում․․․Մենք բառիս բուն իմաստով
կրակն ենք ընկել:
Մեր տունը գտնվում է Սևանա լճի ափին և երբ ամառը գալիս է, մեր բոլոր բարեկամները, ովքեր ողջ տարվա ընթացքում ոչ մի ան-
գամ չեն հիշում մեր մասին, նույնիսկ չեն շնորհավորում Ամանորը, սուրբ Զատիկը, սկսում են հերթով հիշել մեր մասին: Իսկ ամռանը
հերթ չեն տալիս, գալիս են ու գալիս:

Պատկերացրեք ամեն տարի նրանք գալիս են, պետք է նրանց տեղավորել, ապահովել սննդով, տանել զբոսանքի, մի խոսքով ողջ օրն
անցնում է նրանց հյուրասիրելով, սենյակները մաքրելով և ամռան ավարտին պարզվում էր, որ բոլորը հանգստացել են, իսկ մենք՝ ոչ:
Մենք անցյալ տարի աշնանը մի փոքր վերանորոգեցինք մեր տունը և որոշեցինք, որ ամռան ամիսներին կընդունենք զբոսաշրջիկնե-
րի:

Որպես կանոն, առողջարանային քաղաքներում շատ աշխատանք չկա, հետևաբար, տուրիստական սեզոնի ընթացքում հարկավոր է
ավելին վաստակել: Բայց մեր բարեկամները սկսեցին հերթով հայտնվել: Եվ գիտե՞ք ինչն է ամենից շատ զայրացնում, երբ նրանք իր
ենց ժամանման մասին տեղյակ են պահում 1 -2 ժամ առաջ, երբ արդեն ճանապարհին են:Գարնանը մայրիկիս պետք էր շտապ վիրա
հատություն, մենք գումար չունեինք և դիմեցինք մեր, այսպես, կոչված բարեկամներին, բայց նրանցից ոչ ոք չցանկացավ մեզ օգնել,
մեզ ասում էին.

ինչու՞ վարկ չեք վերցնում և նրանցից ոչ ոք չհետաքրքրվեց, թե ինչպես անցավ մայրիկիս վի րահատությունը, ոչ մեկը ոչ մի անգամ
չզանգահարեց:Եվ ահա, երբ շոգերը սկսվեցին, մի օր զանգ ստացանք. մենք շուտով կհասնենք: Ես առանց վարանելու ասացի, շատ
լավ, վճարեք քարտին և համեցեք:Գիտե՞ք ինչ ասացին.
Եթե վճարելու ենք, կգնանք հյուրանոց, մենք էլ ուզում էինք ձեզ տեսնել, մի տարի է չենք տեսնվել, էլ որ օրվա հարազատներն եք, որ
մենք ձեր տանը մնալու համար պիտի վճարենք:Ես ասացի.
Դուք գիտեք, — ու անջատեցի հեռախոսը:Կարծում եմ,որ ճիշտ եմ վարվել:
