Երբ ընկերուհիներիցս լսում էի, որ ամուսինները դավաճանում են, խորհուրդներ էի տալիս․ Ամեն ինչ փոխվեց, երբ ես բախվեցի այդ խնդրին․ Այժմ ես խորհրդի կարիք ունեմ

Երբ ընկերուհիներիցս լսում էի, որ ընտանիքում խնդիրներ ունեն կամ կասկածում են, որ ամուսինները դավա-ճանում են, խորհուրդներ էի տալիս: Իսկ երբ դրան ինքս բախվեցի, արդեն խորհուրդների ժամանակը չէր:Օգ-նեք, խնդրում եմ: Ամուսնուս հետ ապրել ենք 20 տարի, ամեն ինչ լավ էր: Իսկ ահա աշնանը հեռախոսում հաղոր-դագրություն կարդացի. «Թանկագինս, քնա՞ծ ես»:

Բացատրություն պահանջեցի: Ի պատասխան լսեցի, որ այնտեղ իր մոտ ամեն ինչ լուրջ է, եւ չգիտի՝ ինչ անել: Փորձել է նաեւ նրա մոտ գնալ, սակայն մի քանի ժամ անց վերադարձել է: Ասում էր, որ չի կարողանում առանց ինձ: Որ իր համար այնտեղ լավ չէ: Եվ այսպես՝ երեք անգամ: Վերջին անգամ նույնիսկ բոլոր նվերները վերցրել է, որ հետդարձի ճանապարհ չունենա:

Ժամանակ անցավ, ամեն ինչ, կարծես, հանգիստ էր, բայց նորից սկսեցի կասկածել: Պատահում է՝ մի քանի ժամ չի պատասխանում հեռախոսազանգերին: Հետո զանգահարում է՝ կարծես ոչինչ էլ չի եղել, ասում է, թե չի լսել կամ զբաղված է եղել:Իսկ երեկ ընդհանրապես աշխատանքից չվերադարձավ: Ավտոմեքենան տվել է որդուս, ա-սել, որ հանդիպելու է ընկերներին, հեռախոսն էլ թողել է մեքենայում:

Իսկ ընկերները բոլորն էլ տանն էին, ստուգել եմ:Ի՞նչ անեմ, սիրում եմ նրան, ցանկանում եմ պահպանել ընտա-նիքս, բայց այլեւս ուժ չունեմ, նյարդերս սարսափելի լարված են եւ արդեն վստահություն էլ չկա:

Օգնեք…Խնդրում եմ

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика