Երբ դեռ փոքր էի, խանութ գնալիս մայրիկս միշտ հաշվիչ էր վերցնում, որ նախքան դրամարկղի մոտ հասնելը կարողանա հաշվել․․․

Երբ դեռ փոքր էի, խանութ գնալիս մայրիկս միշտ հաշվիչ էր վերցնում, որ նախքան դրամարկղի մոտ հասնելը կարողանա հաշվել․․․
Ես աղքատ ընտանիքում եմ մեծացել։ Երբ փոքր էի, մայրիկս խանութ գնալիս միշտ բլոկնոտ և հաշվիչ էր վերցնում, որ վերջում հաս-
կանա, արդյո՞ք կարող ենք մեզ այդ քանը թույլ տալ թե ոչ։

Պտտվում էինք խան ութում, վերցնում կարևոր մթերքը, հետո կանգնում էինք մի անկյունում, ու մայրս արագ-արագ հաշվում էր։ Հա
ճախ մայրիկս արցունքներն աչքերին ներողություն էր խնդրում ինձանից ու սայլակից հանում իմ հյութը, թխվածքաբլիթը կամ որևէ
այլ մթերք, որը ես շատ էի սիրում։ Ես ինձ միշտ այնպես էի դրսևորում, որ մայրս չնկատի իմ մեծ հիասթափությունը։

-Մամ, ամեն ինչ կարգին է․․․ Հաջորդ անգամ կգնենք հյութ․․․

Մեծանալով այդքան դժվարություններ տեսնելով՝ ես միշտ երազում էի, որ կավարտեմ դպրոցը ու լավ աշխատանք կգտնեմ, և ես ու
ծնողներս գումարի պակաս չենք ունենա։ Կարողացա իրագ ործել պալններս, իհարկե դեռ չեմ հասել այն մակար դակին, որի մասին
երազում էի, բայց էլի վատ չէ։

Դպրոցից հետո ավարտեցի դիմահարդարման ու մատնահարդարման կուրսեր, շուտ սկսեցի աշխատել։ Բարեբախտաբար, մեր ըն-
տանիքում այլևս խնդիր չէ ոչ հյութ, ոչ էլ կոնֆետ գնելը։Օրեր առաջ կանգնած էի սուպերմարկետի դրամարկղի մոտ ու լսում էի, թե
ինչպես է մի երեխա անդադար ասում․

-Մամ, խնդրում եմ, սնիկերս վերցնենք․․․ Խնդրում եմ․․․

Հասկացա, որ մայրը գումար չունի, ու այդ պահին հիշեցի ինձ, թե ինչպես էի մանուկ հասակում երազում մի ամբողջ սնիկերս ուտե-
լու մասին․․․Գնումներիս ավելացրեցի երկու հատ սնիկերս, ևս մի քանի կոֆետ ու ծամոն։ Երբ վճարեցի, դրանք տվեցի փոքրիկին ու
նրանց լավ օր մաղթելով՝ արագ գնացի․․․

Հույս ունեմ, որ կյանքի դժվարությունները չեն կոտրի այդ աղջնակին, ինչպես և չեն կարողացել կոտրել ինձ․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика