Երբեք չէի մտածի, որ սկեսուրս այդ կարգի երկերեսանի է․․․Մինչ այդ խոսակցություն լսելը ես նրան հարգում ու սիրում էի

Երբեք չէի մտածի, որ սկեսուրս այդ կարգի երկերեսանի է․․․Մինչ այդ խոսակցություն լսելը ես նրան հարգում ու սիրում էի։ Սկեսու-
րիս հետ միշտ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել, նույնիսկ ընկերուհիներս էին նախանձում ինձ, քանի որ նրանք բոլորը դժ-
գոհ էին իրենց սկեսուրներից։ Մեկի ամուսնու մայրը խառնվում էր իրենց կյանքին,մյուսինը առավոտից երեկո քննադատում էր հար-
սին․․․օրինակները շատ են, և այդ ամենը տեսնելով՝ ավելի ու ավելի շատ էի սիրում և գնահատում սկեսուրիս։

Մինչ մի տհաճ խոսակցություն լսելը․․․Ապրում ենք առանձին,ունենք երկու երեխա։ Ամեն շաբաթ՝ կիրակի օրը, մենք սկեսուրիս տուն
ենք գնում։ Այդպես էլ եղավ անցյալ շաբաթ։ Եկանք, նստեցինք, զրուցեցինք։ Երբ տուն գնալիս նստեցինք մեքենան, հայտնաբերեցի,
որ մոռացել եմ սկեսուրիս պատրաստած կարկանդակներով տոպրակը։Նա հատուկ մեզ համար ամեն կիրակի կարկանդակ է թխում,
որ թոռները խանութից գնածը չուտեն։

Ամուսինս չէր ուզում վերադառնալ դրա համար, բայց ես պնդեցի, որ սպասեն, թե չէ սկեսուրս կարող է նեղանալ՝ կարծելով, որ մտա-
դրված չեմ վերցրել։Ամուսինս երեխաների հետ մնա ցին մեքենայի մեջ, ես էլ արագ վազեցի։ Սկեսո ւրս չորրորդ հարկում է ապրում,
վերելակ չկա։ Արդեն հասա երկրորդ հարկ, լսեցի սկեսուրիս և հարևանուհու ձայնը։ Հան կարծ հասկացա, որ իմ մասին են խոսում։
Կամաց բարձրացա մինչև երրորդ հարկ․

–Արմենիս բախտը չի բերել կնոջ հարցում։ Ստիպված դիմանում եմ հանուն որդուս, դե արդեն երկու երեխա ունեն, ինչ արած։

Ես այլևս չէի ուզում լսեի, իջա մի հարկ և արդեն այնպես բարձրացա, որ նա ինձ տեսնի։

–Ին՞չ է եղել, աղջիկս,-ասաց սկեսուրս։

–Տոպրակն եմ մոռացել,-պատասխանեցի։

–Սպասիր, հիմա կբերեմ,-ասաց նա և հարևանուհուն հայացք գցեց՝ կարծես հասկացնելով, տես, ուտելիքի համար չի ծուլացել վե-
րադառնալ։

Ինձ համար այնքան տհաճ էր, հարյո ւր անգամ զղջացի, որ եկա և վերցրեցի տոպրակը։ Սկզբում ոչինչ չէի ուզում ասել ամուսնուս,
բայց մեքենայի մեջ չդիմացա և սկսեցի արտասվել։ Ամուսինս ասաց, որ պետք է ձևացնել, իբր ոչինչ չի եղել։ Բայց ինչպե՞ս մոռանամ
այն, ինչ ասել են իմ հասցեին։ Հիմա ես եմ նախանձում այն ընկերո ւհուս, ում սկեսուրն ամեն ինչ ասում է դեմքին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика