Ես արդեն տղա ունեմ, աշխարհը մի կողմ, նա՝ մի կողմ,-պարծենում էր հարևանուհիս ու ուրախությունից պար գալիս, բայց ահա, թե ինչ եղավ, երբ որդին մեծացավ․․․

Ես արդեն տղա ունեմ, աշխարհը մի կողմ, նա՝ մի կողմ,-պարծենում էր հարևանուհիս ու ուրախությունից պար գալիս, բայց ահա, թե
ինչ եղավ, երբ որդին մեծացավ․․Մեր իրականության մեջ որդի ունենալու գաղափարը շատերի համար առաջնային խնդիր է: Անպայ-
ման ուզում են որդի ունենալ: Շատ տղամարդկանց համար դա նաև «ինքնասիրության» հարց է: Ծնողերը կարծում են, որ որդին ի-
րենց օր ծերության տիրություն կանի, ինչպես ասում են. «թաղող կունենան»:

Բայց իրականում շատ անգամ ենք ականատես լինում այլ պատկերի:Իմ հարևանի ընտանիքում 3 հրաշք աղջիկներ էին մեծանում,
խելացի, դաստիարակված, հիանալի երեխաներ էին: Բայց նրանց հայրը շարունակ ասում էր, որ իսկական տղամարдը պետք է ա-
րու զավակ ունենա, որ իր տոհմը շարունակի: Վերջապես նրա նվիրական ցանկությունը կատարվեց, ծնվեց նրա որդին: Նա բոլորին
ասում էր. «»«Ես արդեն որդի ունեմ, աշխարհը մի կողմ, նա մի կողմ»:

Կինն ու ամուսինը երես էին տալիս որդուն, ինչպես ասում էին. «մեր մինուճարն է, մեր հույսն ու հավատը»:Այդ մինուճարը մեծացավ
ու իսկական պատուհաս դարձավ ընտանիքի գլխին: Բակում բոլոր երեխա ների հետ վիճում էր, տանը քույրերը պիտի ենթարկվեին
նրան, դպրոցում կռվարարի հեղինակություն էր ձեռք բերել, իսկ ծնո ղները պաշտպանում էին նրան: Երբ հարևանները ակնարկում
էին, որ տղային սխալ են դաստիարակում, մայրը վիճաբանում էր և ասում էր. «Դեռ կտեսնեք, թե ով է լինելու իմ տղան, դուք նրա
ոտքերն եք համբուրելու»:

Որոշ ժամանակ անց նրանք տեղափոխվեցին մեր շենքից, ինչպես հետո իմացանք, այդ տղան գող ություն էր արել հարևանների մե-
կի տանից և նրանք ամոթահար հեռացան շենքից:Տարիներ անցան: Մի օր պատ ահաբար փողոցում հանդիպեցի հարևանուհուս՝
այդ տղայի մորը: Նա սաս տիկ վիճակում էր: Ես դժվար ությամբ ճանաչեցի նրան: Նա դառնագին լաց եղավ ու պատմեց, որ որդու
պարտքերի պատճառով վաճառել են իրենց տունը: Նա քույրերի մեկի տանից խոշոր գումար էր գողացել, որի համար հայտնվել էր
բանտում: Խեղճ կինը պատմեց, որ տղան հաճախ էր ծեծում հորը ու իրեն, ստիպում էր գումար գտնել իր համար:

Հայրը, չդիմանալով այդ ամենին, մահացել էր սրտի կաթվածից, իսկ ինքը՝ ահա հայտնվել է փողոցում, քանի որ ապրելու տեղ չունի:
Եվ ապրում է դւստրերից մեկի տանը:Ես նրանից բաժանվեցի շատ ծանր սրտով: Եվ շարունակ ինձ հարց էի տալիս, հասկացել է նա
արդյոք, որ այդ ամենը իրենց «մինուճարի» սխալ դաստիարակության արդյունքն է: Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ տղա և
աղջիկ երեխաների միջև այդպիսի տարբերակումը: Ուզում էի նրան հիշեցնել իր իսկ խոսքերը. «տղա ունենամ, որ փեսայի հույսին
չմնամ»: Սաստիկ ցավալի է:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика