Եղինջի օգտակար հատկությունները

Հայկական ժողովրդական բժշկության մեջ եղինջի հյութը խառնում են գարեջրին և օգտագործում հազը հանգստացնելու, խորխն արտազատելու, ատամնացավը հանգստացնելու նպատակով, իսկ ծեծված արմատը ընդունում են ջրով` սրտային ցավերի ժամանակ, տրորված տերևները կոմպրեսի ձևով դնում են ճակատին` քթային արյունահոսությունը դադարեցնելու նպատակով:

Եղինջից ստացված պատրաստուկներն օգտագործում են մազերը ամրացնելու նպատակով: Հիմնավորված է, որ եղինջը ունի լակտացիան ուժեղացնելու հատկություն:

Եղինջն օգտագործվում է բոլոր տեսակի արյունահոսությունների, մալարիայի, սակավամիզության, մաշկային ցաների, պզուկների, ֆուրունկուլյոզի, փայծաղի ուռուցքների, փորկապության ժամանակ և այլն:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика