Հանրապետության տարածքում՝
Հուլիսի 1-ի ցերեկը, 4-5-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 2-3-ը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 1-ին կնվազի 5-6 աստիճանով, հուլիսի 2-4-ը նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում՝
Հուլիսի 1-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: Հուլիսի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հուլիսի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 37.80C (1974 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 10.40C (1978 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 24.60C
