Նկատե՞լ եք, որ ցերեկային կարճատև քունը թարմացնում է, և երբեմն, այդ կարճատև քնի ընթացքում, դուք ավելի լավ եք հանգստանում, քան գիշերային ժամերին քնելիս: Եթե հնարավորություն կա, ապա աշխատեք քնել ցերեկային ժամերին, առվազն կես ժամ: Ցերեկային ժամերին քնելը դրական ազդեցություն է գործում օրգանզիմի վրա:
Օրգանիզմում տեղի է ունենում երջանկության հորմոնի արտադրությունը: Քնի ժամանակ ակտիվորեն արտադրվում է սերոտոնին: Տրամադրությունը բարձրանում է: Ցերեկային քունը օգնում է ավելի լավ կենտրոնանալ:

Գիտնականները պարզել են, որ ցերեկային ժամերին 1 ժամ քնելը հավասար է 200 մգ կոֆեինի: Ցերեկային ժամերին քնելու արդյունքում մեծանում է ստեղծագործական ներուժը: Մեծ մտածողները, գիտնականները, փիլիսոփաները, նկարիչները հաճախ քնում են ցերեկային ժամերին: Եվ հետաքրքրական է, որ նրանցից շատերը նշել են, որ այդ ժամերին քնելիս նրանց գլխում հանճարեղ մտքեր են ծնվում: Լավանում է հիշողությունը:
Նվազում է կորտիզոլի մակարդակը, որի մեծ քանակությունը կարող է դեպրեսիայի, դյուրագրգռության, դժգոհության առաջացման պատճառ դառնալ:
