Եթե ունեք փորկապություն, ապա հետևեք այս բնական միջոցին

Պարբերաբար կրկնվող փորկապությունը հաճախ սխալ սնվելու արդյունք է: Փորկապությունից որպես կանոն բողոքում են նրանք, ովքեր հիմնականում սպիտակ հաց, դժվարամարս սնունդ են օգտագործում, իսկ մրգեր, բանջարեղեն, սև հաց, թթու դրած կաղամբ` հազվադեպ:

Եթե փորկապությունը ոչ թե աղեստամոքսային համակարգի այս կամ այն հիվանդության, այլ սխալ սնվելու հետևանք է, հարկավոր է լուրջ ուշադրություն դարձնել սննդակարգին, կարգավորել աղիքների աշխատանքը:

Առաջին հերթին սննդակարգ պետք է ներառել այն մթերքները, որոնք հարուստ են բուսական բջջանյութով, օրինակ` ցորենի հաց, հում բանջարեղեն (գազար, շաղգամ, պոմիդոր, վարունգ, հազար, մարինադացված, թթու դրած կաղամբ և այլն), հատապտուղներ և մրգեր:


Սննդակարգում իրենց հաստատուն տեղը պետք է ունենան կաթնաթթվային թարմ մթերքները` մածունը, կեֆիրը, յոգուրտը և այլն:

Փորկապության դեմ լավ են օգնում մայոնեզը, թթվասերը (որին պետք է ձեթ ավելացնել), բանջաեղենով աղցանները, կանաչեղենով ճաշերը (եղինջով, փիփերթով և այլն), ձիթապտղի ձեթով պատրաստած կերակրատեսակները:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика