Եթե ոտքերում ծանրություն եք զգում, դա կարող է վկայել լուրջ հիվանդությունների մասին․ մի անտեսեք դա

Ոտքերում ծանրությունը հաճախ հանդիպող զգացում է։ Սովորաբար դա ծանրաբեռնվածության հետևանք է։ Եթե այն անցնում է հանգստանալուց հետո, ապա վախենալու պատճառ չկա։ Իսկ հակառակ դեպքում ծանրության զգացումը կարող է վկայել որոշ հիվանդությունների մասին։ Խորհուրդ ենք տալիս դիմել բժիշկի և հետազոտություն անցնել՝ պատճառը հայտնաբերելու համար։

Հիվանդությունների ցանկը, որոնց ախտանիշներից մեկը ոտքերում ծանրության զգացումն է։

  • երակների վարիկոզ լայնացում
  • սրտի պաթոլոգիաներ
  • թրոմբներ
  • հարթաթաթություն
  • անոթային աթերոսկլերոզ

Վարիկոզը նշված հիվանդություններից ամենատարածվածն է։ Երակները չեն դիմանում ծանրաբեռնվածությանը, ինչն էլ հանգեցնում է դրանց մեջ արյան կուտակման, ցավի առաջացման։ Հիվանդությունը հաճախ արտահայտվում է այտուցվածությամբ։

Սրտի պաթոլոգիաները ազդում են ողջ օրգանիզմի վիճակի վրա։ Հիվանդներն ունենում են հևոց, մշտական թուլություն։ Սրտի աշխատանքն արագանում է, բայց արյան շրջանառությունը՝ վատանում, հատկապես վերջույթներում։

Թրմոբները կարող են ընթանալ որպես ինքնուրույն հիվանդություն,նաև որպես վարիկոզի բարդացում։ Երակմների մեջ արյան կուտակումները առաջացնում են ծանրության զգացում։

Աթերոսկլերոզի զարգացումը տեղի է ունենում անոթների խցանվածության հետևանքով, ինչը զգալիորեն փոքրացնում է անցանելիությունը։ Այն պատճառով էլ նկատվում է արյան վատ շրջանառություն։ Աթերոսկլերոզը կարող է ախտահարել ցանկացած անոթ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика