Եթե Ձեր կյանքում դժվար ժամանակներ են, ապա․․․Իմաստուն առակ կյանքի դժվարությունների ու դրանց հաղթահարման մասին․
Սա պետք է իմանան և դասեր քաղեն բոլորը։Պրոֆեսորը ձեռքը վերցրեց ջրով լի բաժակը։Նա այնքան ժամանակ պահեց այդ բաժա-
կը, մինչև որ ուսանողները սկսեցին փսփսալ իրար մեջ։ Իսկ հետո հարց տվեց.
-Ձեր կարծիքով որքա՞ն է կշռում այս բաժակը։

-50 գրամ,– պատասխա նեցին մի քանիսը։
-100 գրամ,– պատասխ անեցին մյուսները։
-125 գրամ,– պատասխանեցին մնացածը։
-Ես ինքս էլ հաստատ չգիտեմ,– խոսեց պրոֆեսորը,– դա իմանալու համար պետք է կշռել բաժակը Բայց հարցը դա չէ. ի՞նչ տեղի կու-
նենա, եթե ես այսպես բռնեմ բաժակը հինգ րոպե։
-Ոչինչ, պատասխանեցին ուսանողները։
-Լավ, իսկ ի՞նչ տեղի կունենա, եթե ես պահեմ բաժ ակը մի ժամ,– նոր հարց տվեց պրոֆեսորը։
-Ձեր ձեռքը կցավի,– ենթադրեց տղաներից մեկը։

-Համաձայն եմ։ Իսկ ի՞նչ կլինի, եթե ողջ օրն այսպես պ ահեմ բաժակը։
-Ձեր ձեռքը կթմրի, դուք լարվածություն կզգաք մկաններում, և հնարավոր է ձեռքը կաթվա ծահար լինի,– ասաց մեկ ուրիշը։
-Համաձայն եմ,– հանգիստ ասած պրոֆեսորը,– բայց արդյո՞ք այդ ընթացքում փոխվել է բաժակի քաշը։
-Ոչ, – ասացին բոլորը միաձայն։
-Այդ դեպքում ինչու ուսս սկսեց ցավել և մկա ններս լարվեցին։
-Ուսանողները լռեցին մի պահ։ Սկսեցին մտածել։
-Ինչ պետք է ես անեմ, որպեսզի ազատվեմ ցավից,– հարցրեց դասախոսը։

-Իջեցրեք բաժակը,– պատասխանեցին ուսանողները։
-Ճիշտ եք,– բացականչեց պրոֆեսորը,-Նույնն էլ տեղի է ունենում մեր առօրյա խնդիրների հետ։
Դրանք կպահեք ձեր գլխում հինգ րոպե՝ դա նորմալ է։Կմտածեք դրանց մասին երկար ժամանակ՝ կսկսեք ցավ զգալ։Իսկ եթե շարու-
նակեք անդադար մտածել այդ մասին, այն ձեզ իրական վնաս և անհարմարություն կպատճառի։ Դե ինչ, արդյո՞ք արժի տանջել ձեզ,
եթե դրանից բաժակի քաշը միևնույնն է չի փոխվելու։
