Եթե առավոտյան արթնանալիս բերանում տհաճ համ եք զգում, ապաանպայման պետք է իմանաք ՍԱ․․․Ներկայացնում ենք, թե ինչ
անել առավոտյան բերանում տհաճ համ զգալու դեպքում:
1. Դառը համ
Խոսում է օրգանիզմում լեղու կուտակման մասին: Նշանակում է, որ լյարդի հետ կապված խնդիրներ ունես:Հնարավորինս շատ ջուր
խմիր, սննդակարգիցդ բացառիր յուղոտ, տապակած, մարինացված, աղի մթերքները: Եթե խնդիրը չի վերանում, բժշկի դիմիր:

Դառը համի պատ ճառ կարող է լինել նաև սննդի վատ մարսումը: Հնարա վորինս շատ թարմ մրգեր և բանջարեղեն կեր: Կարելի է
բույսերով թեյեր խմել՝ ձիաձետով, վաղենակով (կալենդուլա), անանուխով:Եվս մեկ պատճառ է ալկոհոլի հաճախ օգտագործումը:
Սպիրտային խմիչքները բացառիր, լյարդի մաքրման կուրս արա: Սահմա նափակիր յուղոտ և քաղցր մթերքների օգտագործումը:
2. Ջրածնի սուլֆիդի համ
Եթե առավոտյան այսպիսի համ ես զգում բերանումդ, նշանակում է՝ ստամոքսդ անբավարար ստամոքսահյութ է արտադրում: Այս-
պես լինում է ցածր թթվայնությամբ գաստրիտի դեպքում:Պետք է ավելի կծու և տապակած սնունդ ուտել: Չափից շատ մի կերեք,
հատկապես գիշերը:
3. Աղի համ
Շուրթերիդ աղը կվերանա, եթե օրական 2 լ ջուր խմես: Այս խնդիրը ծանոթ է ալկոհոլով տարված մարդկանց:
4. Քաղցր համ
Բերանի քաղցր համը, հատկապես առավոտյան, նշան է, որ արյան մեջ շաքարի մակ արդակը բարձր է: Բերանում պարբերաբար
քաղցր համ զգալու դեպքում պետք է բժշկի դիմել:

5. Թթու համ
Ստամոքսի բարձր թթվայնության նշան է:Յուղոտ, կծու և քաղցր սննդից հրաժարվելը կօգնի, նաև բժշկի գնացեք: Բերանի թթու հա-
մը կարող է նաև ենթաստամոքսային գեղձի աշխատանքի խանգարման հետևանք լինել:
6. Երկաթի համ
Բերանում մետաղի համը խոսում է պարոդոնտոզի և բերանի խոռոչի այլ հիվանդությունների մասին: Այս զգացողությունը կարող է
լինել նաև ծանր մետաղներով թունավորումից հետո: Այս համը կարող է առաջանալ նաև որոշ դեղերի հետևանքով:Ծխելն ատամնա-
բույժի հնարավորինս հաճախ դիմելու պատճառ է: Ծխելու դեպքում տհաճ համ կարող է առաջանալ բերանի խոռոչում միկրոբների
առատության դեպքում:
Ապրեք առողջ
