Ցանկացած ծնողին էլ ուրախացնում են երեխայի նվաճումները: Հաճելի է, երբ որդին կամ դուստրը հաջողութ-յամբ կատարում են դպրոցական հանձնարարությունները, կանոնավոր արժանանում են ուսուցիչների գովա-սանքին: Ծնողներից շատերը սովորում են դրան: Ոմանց էլ թվում է, թե գերազանց սովորելը երեխայի ուղիղ պարտականությունն է: Նրանք շարունակում են սեղմել երեխային, նույնիսկ երբ նրա մոտ կորում է տվյալ առարկայի հանդեպ հետաքրքրությունը:Արդյո՞ք լավ է գերազանց սովորելը: Արդյո՞ք դպրոցում գերազանցիկ լինելը նշանակում է, որ կյանքում էլ հաջողակ ես լինելու:Երեխայից միայն գերազանց գնահատականներ պահանջելը կարող է հանգեցնել ցավալի հետևանքների՝
Նա կփչացնի իր առողջությունը
Եթե երեխան հասցնում է լավ սովորել, զբաղվել սպորտով ու շփվել իր հասակակիցների հետ, նշանակում է՝ ամեն բան հիասքանչ է: Սակայն իրական կյանքում շատ երեխաներ չափից դուրս ծանրաբեռնված են: Հազվադեպ է լինում, որ երեխայի աշխատանքը սահմանափակվի միայն դպրոցով: Հաճախ ծնողները ավելացնում են նաև երաժշտության, անգլերենի դասեր, այլ լրացուցիչ խմբակներ: Կամ տնային գործեր են հանձնարարում:Իրենց ժառանգից հանճար մեծացնելու նպատակ ունենալով՝ ծնողները հաշվի չեն առնում նրա օրգանիզմի հնարավորությունները:

Հաճախ անտարբեր են վերաբերվում ֆիզիկական հոգնածությանը, եթե երեխան չի բարձրաձայնում այդ մասին: Հնարավոր է դա է պատճառը, որ աշխարհում շատ երեխաներ տառապում են ավելորդ քաշից, իսկ ազատ ժամանակ համակարգչով են տարվում՝ իրական կյանքից կտրվելու համար: Սակայն երեխայի ֆիզիկական և հոգեկան առողջությունը նույնչափ կարևոր են, ինչպես և մտավոր կարողությունները՝ դրանք պետք է զարգացնել ու պաշտպանել՝ լիարժեք անձնավորություն մեծացնելու համար:
Նախասիրությունները ճիշտ կարգավորել չի սովորի
Ի՞նչն է ավելի կարևոր բոլոր առարկաներից գերազանց գնահատականներ ստանալը, թե նաև այլ հետաքըր- քրություններ ունենալը, որոնք կարող են հետագայում պետք գալ մասնագիտության ընտրության ժամանակ: Պատասխանն ակնհայտ է: Սակայն ոչ նրանց համար, որ սովոր է գերազանց սովորել: Ավագ դպրոցում նման աշակերտների համար նախկինի պես ավելի կարևոր է լինում ծնողների ու ուսուցիչների գովասանքը, քան ընտրությունը, թե ինչը կօգնի կայանալ այս կյանքում:Բարձր գնահատականները լավ է իհարկե: Սակայն ավելի կարևոր է սովորեցնել երեխային ոչ թե մեխանիկորեն նյութն անգիր անել, այլ կողմնորոշվել իրական կյանքում և որոշել, թե իրականում ինչ է իր համար օգտակար:
Ինքն իրեն խրախուսել չի սովորի
Ձեզ կարող է թվալ, թե գերազանցիկները խրախուսված երեխաներ են: Սակայն միշտ չէ, որ այդպես է: Շատերի մոտ ծնողների ճնշման պատճառով լավ սովորելու ու ժամանակին հանձնարարությունները կատարելու հըմ-տություն է առաջացել: Ավագ դպրոցում էլ նման երեխաները շարունակում են լավ սովորել, բայց խուսափում այլ հանձնարարություններից, որտեղ քեզ ինքնուրույն վերահսկել է պետք: Մյուսներն էլ սովորում են պատժվելու կամ ծնողներին հիասթափեցնելու վախից, ինչը նրանց ստիպում է ջանասիրաբար սովորել: Մեծահասակը ստիպված է լինում ինքնուրույն իրեն խրախուսել, խթանել, ստիպել: Ով սովոր չէ ինչ-որ բան անել առանց արտաքին ճնշման, կարող է շատ արագ գերազանցիկից անհաջողակ դառնալ:Գերազանց սովորելն իհարկե վատ չէ: Սակայն ոչ մի սարսափելի բան չկա միջին գնահատականներ ստանալու մեջ: Վերջը վերջո կյանքում հաջողությունը դպրոցի ավարտական վկայականով չի որոշվում:
