–Դու երբեք տղա երեխա չես ունենա, եթե օրգանիզմդ․․․Հորս խոսքերից ինձ շոկի ենթարկեցին։
Երբ ես հղիացա առաջին անգամ, միայն այդ ժամանակ իմացա իմ արյան խումբը՝ 3-րդ բացասականն է: Ամբողջ հղիության ընթաց-
քում անալիզներ էի հանձնում, քանի որ բժիշկը զգուշացրել էր, որ կարող են որոշակի խնդիրներ առաջանալ:

Ճիշտ ժամկետին ծնվեց մեր աղջիկը: Առողջ և դրական ռեզուսով:Երբ աղջիկս 1,5 տարեկան էր, իմացանք, որ երկրորդ բալիկի ենք
սպասում: Իհարկե, շատ էինք ուզում այս անգամ էլ տղա ուն ենալ, բայց ՈՒՁՀ հետազոտության ժամանակ պարզեցինք, որ աղջիկ է:
Մի քիչ տխրեցինք, բայց դա տևեց կես ժամից ոչ ավել: Ավել լավ, երկու քո ւյրիկներին միաս ին լավ կլինի: Այս նորությունը հայտնեցի
մեր տանը, իսկ հայրս էլ ասաց.

–Դու երբեք տղա չես ունենա: Եթե օրգանիզմդ ընտրել է աղջիկ, այդպես ամբողջ կյանքում էլ միայն աղջիկ կունենաս: Բացասական
ռեզուսը քեզ համար կատակ չէ:
Ես հորս հետ չվիճեցի, քանի որ երբեք նման բան չէի լսել: Բայց հետո տանը մտա համացանց և սկսեցի տարբեր պատմություններ
կարդալ: Կա կարծիք, որ բացասական ռեզուսով կանայք միշտ միևնույն սեռի երեխա են ունենում:

Ի դեպ, շատ են նաև հակառակ կարծիքները:Հույս ունեմ, որ այս տեսությունը չի համապատասխանում իրականությանը, և ես կկա-
րողանամ որդի ունենալ:
Իսկ դուք ի՞նչ եք կարծում, արդյո՞ք ունեմ տղա ունենալու շանսեր: Կա՞ն այնպիսիք, ովքեր ունեն արյան բացասական ռեզուս, բայց
ունեցել են և աղջիկ, և տղա:
