Դեմքի խնամք. գաղտնիք, որի մասին քչերը գիտեն

Տարվա բոլոր եղանակներին պետք է հոգ տանել մաշկի մասին: Ահա երեք խորհուրդ, որորնք կարևոր է հաշվի առնել դեմքի մաշկի խնամքի համար:

1. Պարտադիր է առավոտյան և երեկոյան դեմքը լվանալ: Երեկոյան պետք է դեմքը մաքրել դիմահարդարումից, փոշուց, օրվա ընթացքում առաջացած կեղտից: Առավոտյան պետք է նրբորեն լվանալ երեկոյան քսած քսուկը, որպեսզի ցերեկային քսուկը մաշկի վրա էլ ավելի լավ ազդի:

Հիշեք`

խոնավացնող և սնուցող քսուքները մաշկին պետք է քսել միայն լվացվելուց հետո:

2. Եթե ձմռանն առավոտյան պետք է դեմքին քսել սնուցող քսուք, իսկ երեկոյան` խոնավացնող, ապա տաք եղանակին հակառակը` առավոտյան խոնավացնող քսուք, որպեսզի մաշկը պաշտպանվի արևից, իսկ երեկոյան` սնուցող: Երբեմն պետք է փոփոխել քսուքները:

Եթե դուք օգտվում եք և հարմարվել եք նույն ապրանքանիշի քսուքին, ուրեմն փոխել այն պարտադիր չէ: Սակայն ավելի արդյունավետ ու ցանկալի կլինի, եթե այն փոփոխեք կես տարին մեկ անգամ:

Նոր քսուքի պարագայում մաշկը էլ ավելի երախտագիտությամբ կարձագանքի ձեզ: Փոփոխելու դեքում մաշկի բջիջները ավելի արագ են վերականգնվում: Չմոռանաք ցերեկային քսուք վերցնելիս հաշվի առնել, որ պաշտպանիչ շերտը 15 SPF-ից ոչ պակաս լինի:

3. Ձեր մաշկը սուր է արձագանքում բոլոր անսովոր վիճակներին՝ արևահարում, քամի, անձրև, նույնիսկ նյարդեր: Եթե դուք սթրես եք տարել, ուրեմն անհապաղ մեղմացրեք ոչ միայն ձեր նյարդերը, այլ նաև մաշկը: Տուն գալուն պես մաքրեք այն և հանգստացնող դիմակ դրեք: Այդ դեպքում մաշկի վրա կարմիր ցաներ և գրգռվածություն չի լինի:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика