Գուցե կոպիտ է հնչում, բայց ուրախ եմ, որ ծնողներս հաշմանդամ չդարձան, ու ստիպված չեղա խնամել նրանց, նրանք ճիշտ պահին մահացան․․․Հարևանուհուս այս խոսքերը ինձ ուղղակի ապշեցրեցին

Գուցե կոպիտ է հնչում, բայց ուրախ եմ, որ ծնողներս հաշմանդամ չդարձան, ու ստիպված չեղա խնամել նրանց, նրանք ճիշտ պահին
մահացան․․․Հարևանուհուս այս խոսքերը ինձ ուղղակի ապշեցրեցին։Վերջերս հանդի պեցի մեր մուտքում բնակվող հարևանուհուն։
Մենք առանձնապես մտերիմ չենք, բայց երբ տեսնում ենք միմյանց դրս ում, մի երկու խոսք փոխանակում ենք։

Մի քանի տարի առաջ նա ամուսնացավ, գնաց ուրիշ քաղաք։ Հետո պարբերաբար գալիս էր ծնողների տուն, սկզբում ամուսնու ու ե-
րեխայի, հետո միայն երեխայի հետ։ Երբ օրեր առաջ տեսա նրան դրսում, մի երիտասարդի հետ էր։ Թարմ, երջանիկ տեսք ուներ։ 2
տարի առաջ նրա հայրն ու մայրը իրար հետևից հեռացան կյանքից՝ միևնույն հիվանդության պատճառով։ Քանի որ բնակարանը հի-
մա դատարկ է, հարևանուհիս ամուսնալո ւծությունից հետո վերադարձել է այստեղ։

Նկատեցի, որ գալուց հետո իր համար մեքենա գնեց, հետո սկսեց ավելի լավ հագն վել։Վերջին մեր զրույցի ժամանակ նա ասաց․

-Ծնողներս պանդեմիայի ժամանակ թուլացան ու ընկան։ Հիշու՞մ ես չէ, եր երկու ամսում եղավ ամեն ինչ։ Հիմա տունն իմ անունով է։
Եղբայրս չկա։ 14 տարով մեծ էր ինձանից, ծնողներս միշտ նրա մասին էին հոգ տանում, իսկ ես աղջիկ եմ, նրանց համար միշտ երե-
խա էի, ինքս ինձանով մեծանում էի։ Ի՞նչ օգուտ նրանց գերխնամքից եղբորս հանդեպ, եթե նա 5 տարի նստեց բանտում, իսկ հետո
էլ իր հիմարության պատճառով հեռացավ կյանքից։

Ծնողներիս ունեցածը անցավ ինձ, թեպետ եղածը մի բնակարան է, որն անգամ վերանոր ոգված չէ։Մտածում եմ մոտ ժամանակնե-
րում նորոգել։ Հետաքրքիր պատմություն է ստացվում, ծնողներիս կորցնելուց հետո, երբ սկսվեց կարանտինը, շատերը մնացին ան-
գործ, ինձ մոտ հակառակը եղավ։ Գումարը կարծես սկսեց ինքն իրեն գալ ինձ մոտ։

Կարող է կոպիտ հնչել, բայց ուրախ եմ, որ ծնողներս հաշմանդամ ու կիսամարդ չդարձան, ու ստիպված չեղա խնամել նրանց։ Հիմա
հետ եմ նայում ու հասկանում եմ, որ ծնողներս միշտ սիրում էին եղբորս, իսկ ես պիտի լավ արարքներ գործեի, որ արժանանայի նր
անց սիրուն և ուշադրությանը։ Ես անում էի ամեն ինչ, որ գոհացնեի նրանց, իսկ հիմա ինձ ոչ ոք չի քննադատում, երևի դրա համար
էլ ավելի ազատ եմ դարձել նաև ֆինանսական առումով։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика