Գնահատե՛ք այն կանանց, ովքեր ամեն օր սպասում են Ձեզ տանը․․․Կարդացվում է մեկ շնչով, բայց կհիշվի ամբողջ կյանքում

Գնահատե՛ք այն կանանց, ովքեր ամեն օր սպասում են Ձեզ տանը․․․Կարդացվում է մեկ շնչով, բայց կհիշվի ամբողջ կյանքում։Նա
նայեց կնոջն ու մտածեց. Չկա այլևս այն կինը, որին սիրում էի: Հոգնել եմ նրա տեսքից: Ողջ օրը գազօջախի մոտ կանգնած եփում է,
մաքրում լվանում:

Իսկ իմ սիրտը գեղեցկություն է ուզում: Իմ սիրտն արդեն ուրիշին է պատկանում: Իմ սևահերը գեղեցկուհի է, Նա թագուհի է: Իմ սև-
ահերը նման չէ կնոջս: Կանգնած նայում եմ պատուհանից, գեղեցիկ տեսարան է, տանից էլ միշտ համեղ ճաշի հոտ է գալիս: Բայց ես
հոգնել եմ այդ ամենից:

Հոգնել եմ, երբ աշխատանքից գալիս եմ ու կինս սկսում է սեղան պատրաստել:Ես ասացի կնոջս, որ հեռանում եմ, քանզի ուրիշին եմ
սիրում: Գնացի իմ սևահեր գեղեցկուհու մոտ: Ես երջանիկ էի: Բայց շատ արագ հասկացա, թե ինչ սխալ եմ գործել: Նա ողջ օրը գե-
ղեցկության սրահներում էր ու խանութներում, նրան պետք էին միայն իմ փողերը, իսկ իմ անձը չէր հետաքրքրում նրան:

Ես գալիս էի աշխատանքից հոգնած, իսկ նա ընկերուհիների հետ էր: Երբ նրան ասացի, որ պարտավոր է ինձ համար կերակուր պա
տրաստել, իմ հագուստները կարգի բերել, ասաց, որ նա սպասուհի չէ: Ես հասկացա, թե ինչ սխալ եմ գործել:Ու կարոտեցի իմ կնոջը:
Վերադարձա տուն:

Դռան մոտ հասնելուն պես զգացի համեղ ճաշի բույրը: Ներսում ամեն ինչ կոկիկ էր ու մաքուր: Կինս ու երեխաներս միասին թեյում
էին խոհանոցում: Այստեղ ինձ միշտ սպասում էին սիրով: Գնահատեք այն կանանց, ովքեր միշտ սպասում են ձեզ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика