Գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է նիհարել մաստակի միջոցով

Ճապոնացի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ մաստակը կարող է օգնել ազատվել ավելորդ քաշից, սակայն նման արդյունքի հասնելու համար այն հարկավոր է ծամել քայլելու կամ ֆիզիկական աշխատանք կատարելու ընթացքում:

Այս մասին գրում է Journal of Physical Therapy Science-ը: Գիտնականների անցկացրած ուսումանսիրությանը մասնակցել է 21-69 տարեկան 46 կամավոր, որոնց բաժանել են երկու խմբի:

Առաջին խմբի կամավորները ստացել են մաստակ (2 բարձիկ), որը պետք է ծամեին 15 րոպե քայլելու ընթացքում, մինչդեռ երկրորդ խմբի կամավորները մաստակի փոխարեն ստացել են նույն բաղադրիչները պարունակող փոշի:

Գիտափորձի շրջանակներում մասնագետները չափում էին սրտի կծկումների հաճախականությունը, անցած հեռավորությունը և վատնած էներգիան: Արդյունքում պարզվել է, որ առաջին խմբի կանավորների մոտ սրտի կծկումների հաճախականությունը երկու անգամ բարձր էր, քան երկրորդ խմբի կամավորների մոտ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика