Գիտնականները հաշվարկել են, թե որքան է մսից հրաժարումը երկարացնում կյանքը

Ամերիկյան գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ բուսակերները 3,6 տարի ավելի երկար են ապրում, քան կանոնավոր միս օգտագործողները: Ինչպես պարզվել է, առողջությանը ավելի շատ վնաս է հասցնում կարմիր միսը և վերամշակվածը: Մայո կլինիկայի ամերիկացի բժիշկները պարզել են, որ կանոնավոր միս ուտողների մոտ մահացությունը տարբեր պատճառներից ավելի շատ է:

Մասնագետները վերլուծել են 6 հետազոտություն, որոնցում գնահատվում էր տարբեր տեսակի սննդակարգի ազդեցությունը կյանքի երկարատևության վրա: Ընդհանուր առմամբ, 1,5 միլլիոն մարդ է մասնակցել հետազոտությանը: Բժիշկները փորձում էին հասկանալ՝ արդյոք պե՞տք է հիվանդներին խորհուրդ տալ խուսափել մսի օգտագործումից, թե՞ ոչ: Ստացված տեղեկությունները փաստել են, որ սնունդը կարևոր նշանակություն ունի առողջության և կյանքի երկարատևության համար:

Նրանք հայտնաբերել են, որ բուսակերների կյանքը միջինում 3,6 տարի ավելի երկար է, քան նրանց, ովքեր միս են օգտագործում: Մասնավորապես, հետազոտությունը ցույց է տվել, որ սիրտ-անոթային և սրտի իշեմիկ հիվանդությունները կապված է վերամշակված մսի՝ նրբերշիկի, բեկոնի, խոզապուխտի օգտագործման հետ:

Մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ համեմատած մսի շատ օգտագործումից, մահացության ռիսկը 50% իջնում է մսի քիչ օգտագործման պարագայում: Բժիշկների կարծիքով այս հետազոտությունների արդյունքները վիճակակգրական նշանակության են: Գիտնականները համարում են, որ բժիշկները պետք է իրենց հիվանդներին խորհուրդ տան խուսափել կենդանական ծագման մթերքներից և օգտագործեն բուսական սնունդ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика