Ինչպե՞ս պատրաստել հրաշք դիմակը.
1 Ճ.գ. Կարտոֆիլի օսլան լուծել կես թեյի բաժակ ջրի մեջ, այնուհետև ստացվածը լցնել մեկ այլ ամանի մեջ և ավելացնել 0.5 լիտր եռման ջերմաստիճանի ջուր:
Այս խառնուրդը եփել մինչև խտանալը: Այնուհետև ավելացնել 5 ճ.գ. թարմ քամած գազարի հյութ և 1 ճ.գ. թթվասեր:

Այս ամենը լավ խառնել և բարակ շերտով քսել դեմքին, պահել 20-25 րոպե:
Դրանից հետո լվանալ դեմքը և քսել Ձեր մաշկին համապատասխան քսուք:
Դիմակը մեծ քանակությամբ կստացվի, մնացորդը կարող եք պահել սառնարանում և քսել 3 օր շարունակ, այս դեպքում արդյունքը շատ ավելի արդյունավետ կլինի:
Բացի կնճիռները հարթեցնելուց, դիմակը նաև խոնավեցնում է մաշկը: Այն կարելի է քսել նույնիսկ ամենախնդրահարույց հատվածներին:
