Նարգիզն օգտագործում են վահանաձեւ գեղձի հիվանդությունները, շաքարային դիաբետը կանխելու, սիրտ-անոթային եւ նյարդային համակարգերի ամրապնդման համար:
Բաղադրատոմս N 1
Նարգիզի մեկ ծաղիկը սերմերի հետ միասին մանրացնել, ավելացնել մեկ բաժակ եռացրած ջրի մեջ եւ թողնել, որ թրմի: Օգտագործել օրական 3-4 անգամ ¼ բաժակ: Պանկրեատիտի (ենթաստամոքսային գեղձի բորբոքման) հաճախակի նոպաների դեպքում խմել մեկ ճաշի գդալ յուրաքանչյուր 1-2 ժամը:
Բաղադրատոմս N 2

Օգտագործվում է վիտիլիգոյի, նեյրոդերմիտի, պսորիազի, տեսողության վատթարացման եւ մազաթափության ժամանակ: 4 բաժակ եռացրած ջուրն ավելացնել 8 հատ նարգիզի վրա եւ 5-7 րոպե դնել մարմանդ կրակին: Թուրմն առանձնացնել: Մնացած բույսի վրա նորից լցնել ½ բաժակ եռացրած ջուր եւ 5-7 րոպե եռացնել: Քամել եւ խառնել առաջին թուրմի հետ: Օգտագործել օրական 3 անգամ 1/3 բաժակ մեկ ամիս շարունակ:
Բաղադրատոմս N 3
Օգտագործվում է դյուրագրգռության, անհանգստության եւ վատ քնելու դեպքում: Մանրացնել թարմ տերեւները եւ ծաղիկը, մեկ թեյի գդալին ավելացնել մեկ բաժակ եռացրած ջուր: Թողնել թրմի 30 րոպե, այնուհետեւ քամել: Օգտագործել ¼ բաժակ օրական 4 անգամ ուտելուց 20-30 րոպե առաջ: Վերջինն անպայման խմել քնելուց առաջ:
