Բժիշկները ասացին, որ կինս չի ապրի․ Այդ պահին ուղղակի մոտեցա նրան ու շշնջացի՝ Դու պիտի ապրես, դու ինձ պետք ես․․․Նա
թիկնեղ էր, բարձր ձայնով ու կոպիտ կերպարով, իսկ սիրելին՝ նուրբ ու համեստ աղջիկ էր: Նրանք ամուսնացան: Ամուսինը հոգ էր
տանում, որ տանը ոչ մի բանի պակաս չլինի, իսկ կինը խնամում էր երեխաներին ու տան գործերով զբաղվում:
Անցան տարիներ, երեխաները մեծացան, յուրաքանչյուրն իր ընտանիքը ստեղծեց ու հեռացավ հայրական տնից:Երբ տունը դատար-
կվեց, կինը կորցրեց իր սովորական ժպիտը: Նա օրեցօր ավելի փխրուն ու գունատ էր դառնում: Խեղճը դադարել էր նորմալ սնվել, ու
որոշ ժամանակ անց անգամ սկսեց ամբողջ օրը մնալ անկողնում, քանի որ վեր կենալու ցանկություն չուներ:

Անհանգստացած ամուսինը կնոջը հիվանդանոց տեղափոխեց: Լավագույն բժիշկները հավաքվել էին հիվանդի շուրջ՝ փորձելով հաս-
կանալ, թե նրա հետ ինչ է կատարվում:Անգամ փորձառու մասնագետները չէին կարողանում հստակ ախտորոշում տալ:Ու միայն նը-
րանցից մեկը մի կողմ կանչեց ամուսնուն ու ասաց.
-Ես կարծում եմ, որ ձեր կինն ուղղակի… Ձեր կինն ուղղակի էլ չի ուզում ապրել:
Տղամարդը նստեց իր ողջ կյանքի ուղեկցի կողքին, բռնեց նրա ձեռքը: Նուրբ ու փոքրիկ ձեռքը լրիվ թուլացել էր… Հետո տղամարդն
ասաց.
-Դու պիտի ապրես:
-Ինչու՞, -հոգնած խորը շունչ քաշելով՝ պատասխանեց կինը:

-Որովհետև դու ինձ պետք ես: Ես քեզ սիրում եմ:
-Իսկ ինչու՞ ավելի շուտ չէիր ասում այս մասին…
Այդ օրվանից կնոջ առողջությունը սկսեց կարգավորվել: Հիմա նա իրեն հիանալի է զգում: Ու բժիշկները մինչ օրս գլուխ են կոտրում՝
չհասկանալով, թե ինչ հիվանդություն էր նրա մոտ և ինչպես այդ քան արագ վերացավ: Երբեք մի սպասեք վաղվա օրվան, որպեսզի
որևէ մեկին ասեք, որ սիրում եք նրան: Արեք դա հենց այսօր: Վաղը կարող է ուշ լինել…
