Բենզալցակայանում մեքենաս էի լիցքավորում, երբ կողքի մեքենայից մի երիտասարդ զույգ իջավ․ Իսկույն ուշադրությունս գրավեց
տղայի ձեռքերը․․․Երեկ մտել էի բենզալցակայան։ Նոր էի աշխատավարձ ստացել, որոշեցի չխնայել գումարս ու ինձ շքեղություն թույլ
տալով՝ այնքան բենզին լցնել, որքան կտեղավորվի։

Այդ պահին պատկերացնում էի, որ անունս գրանցված է Ֆորբսի ցուցակում, ոչ պակաս։Մինչ բենզինը լցվում էր, լցակայան մի ուրիշ
մեքենա մոտեցավ։ Նկատեցի, որ ղեկին աղջիկ է, սակայն նրա կողքի նստարանին երիտասարդ էր նստած։ Ինչ մեղքս թաքցնեմ, հաս
ցրեցի մտովի քննադատել նրանց՝ որ աղջիկը վարում է, իսկ տղան նստել է, բայց․․․
Երբ նրանք իջան մեքենայից, տեսա, որ տղայի ձեռքերը չկան․․․Հետո իջավ աղջիկը, նայեց զուգընկերոջը, ջերմ ժպտաց։ Այնքան սեր
կար նրանց հայացքների մեջ։Շոգ էր, տղան փորձեց սրբել ճակատի քրտինքը՝ մի կերպ դեմքը քսելով ուսին։ Թվում է, թե դրանից պա
րզ գործողություն չի կարող լինել, իսկ իր համար դա սարսափելի բարդ էր։

Չկարողացա զսպել արցունքներս․․․ Որքան է մեզ բոլորիս փոխել անիծյալ պատերազմը։ Չնայած ոչ մի բանի, աղջկա աչքերում եր-
ջանկություն կար, իսկ երիտասարդի մասին խոսք չկա․․․ անգամ հեռավորության վրա զգում էր նրա ոգու ուժը։Մեր ամեն մի զինծա-
ռայող, պատերազմի մասնակից արժանի է մեր հարգանքի, աղոթքի․․․

Մեր խաղաղության համար նրանք վճարել են սեփական կյանքով ու առողջությամբ։Պատերազմի մասնակիցներից շատերը դեռ պի-
տի երկարատև բուժում անցնեն, որպեսզի վերականգնվեն և ֆիզիկապես, և հոգեպես։ Իսկ մեզանից հասնում է միայն օգնել նրանց,
հարգել ու երախտապարտ լինել մինչև կյանքի վերջ։
