Բավականին լավ արդյունք է տալիս սև պղպեղը, հատկապես դեմքը մաքրելու համար

Սև պղպեղի յուղն ունի մի շարք սննդարար տարրեր, որոնց շարքին են պատկանում այնպիսի կարևոր վիտամիններ, ինչպիսիք են վիտամին A-ն և K-ն: Այս երկու վիտամիններն էլ չափազանց կարևոր են տեսողության, արյան շրջանառության և նյութափոխանակության համար:

Յուղը նաև պարունակում է այնպիսի օգտակար տարրեր, ինչպիսիք են՝ կալիումը, կալցիումը, սելենը, որոնք օգտակար են ոսկորներին, արյան ճնշմանը, եղունգներին, մազերին և ատամներին:

Ձեզ ենք ներկայացնում տնական 4 միջոցներ, որոնք կսնուցեն ձեր մաշկը:

1. Յոգուրտ և սև պղպեղի յուղ

1 ճ/գ սև պղպեղը խառնեք 2 ճ/գ յոգուրտով: Խառնուրդը քսեք մաշկին և տրորեք շրջանաձև շարժումներով: Ապա լվացեք սառը ջրով: Այս խառնուրդը մաքրում է ծակոտիները, հեռացնում կեղտն ու նվազեցնում սպիները:

2. Մեղր և սև պղպեղ

Բաղադրություն

Ձվի սպիտակուց
Կես թեյի գդալ սև պղպեղ
1 ճ/գ մեղր
Պարզապես խառնեք բոլոր բաղադրիչները և խառնուրդը քսեք դեմքին: Թողեք մնա 15-20 րոպե, ապա լվացեք ջրով: Դիմակը կմաքրի ակնեն և բշտիկները:

3. Պայքարեք ցելյուլիտի դեմ սև պղպեղի միջոցով

100 մլ մարմնի քսուքին ավելացրեք 3-4 կաթիլ սև պղպեղի յուղ: Ամեն առավոտյան և երեկոյան մերսեք այն հատվածները, որտեղ ցելյուլիտ կա:

4. Մարմնի յուղ

Բաղադրություն

2 ճ/գ նշի յուղ
2 ճ/գ քունջութի յուղ
4 կաթիլ սև պղպեղի յուղ
Բոլոր բաղադրիչները խառնեք, որպեսի համասեռ զանգված ստանաք: Խառնուրդն օրական երկու անգամ քսեք այն հատվածներին, որտեղ ցելյուլիտ կա: Յուղը կլավացնի մաշկի էլաստիկությունն ու կօգնի ազատվել ցելյուլիտից:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика