Բայց ես քեզ չեմ ասել, որ կամուսնանամ քո հետ, ուղղակի ձեռի հետ զբաղվում էի․․․Կարո՞ղ ա մտածում էիր Մոխրոտի պես գյուղից եկար քաղաք ու հարուստ տղա կպցրեցիր

Բայց ես քեզ չեմ ասել, որ կամուսնանամ քո հետ, ուղղակի ձեռի հետ զբաղվում էի․․․Կարո՞ղ ա մտածում էիր Մոխրոտի պես գյուղից
եկար քաղաք ու հարուստ տղա կպցրեցիր։Մի տարի առաջ մեր օֆիս եկավ մի շատ սիրուն աղջիկ: Գյուղից էր, նոր էր ավարտել հա-
մալսարանը: Պրակտիկայի եկավ ու հետո ընդունվեց աշխատանքի:

Մեր շեֆի տղեն էլ էր մեր օֆիսում աշխատում ու սկսեց էս աղջկա կողքերը պտտվել: Միանգամից գրավեց էդ աղջկան: Հետո արդեն
հասկացանք, որ միասին են,հանդիպում են:Ես լավ էի ճանաչում մեր շեֆի տղուն, բարի պտուղ չէր:Ավելին, նրա նշանածը Ամերիկա-
յում էր, մի քանի ամսից գալու էր ու ամուսնանային:

Ես խղճում էի էդ աղջկան, որովհետև հաստատ գիտեի, որ էդ տղեն իրան խաբում ա:Իրա նշանածը հարուստ պապայի աղջիկ էր:
Հաստատ հարուստի աղջկան չէր թողնի ու էդ խեղճ գյուղացու հետ կյանքը կապեր: Մի անգամ փորձեցի էդ աղջկա հետ խոսամ,
աչքերը բացեմ, հասկացրի, որ էդ տղուց հեռու մնա, որ խաբում ա իրան: Բայց շուռ եկավ ինձ ասեց, որ նա խանձում եմ իրան, դրա
համար էլ ըտենց բաներ եմ ասում:

Էլ ինչ ասեի:Հասկացա, որ անօգուտ ա:Մի որոշ ժամանակ անց զգացի, որ շատ անտր ամադիր ա: խոսքի մեջ ասեց, որ սիրած տղեն
չի պատասխանում իրա զանգերին, աշխատանքի ժամերին խուսափում ա իրանից:Հետո լուրեր տարածվեցին, որ շեֆի տղեն պատ
րաստվում ա ամուսնանալ, իրա նշանածը եկելա Ամերիկայից ու շուտով իրանց հարսանիքն ա:

Հետո իմացա, որ մեր աշխատակցու հին ազատվել էր աշխատանքից: Հասկացա, որ շատ վատ վի ճակում կլինի: Պատմեց, որ երբ
խոսացել ա էդ տղայի հետ, նա ասել ա. Ես քեզ ասե՞լ եմ, որ քո հետ ամուսնանալու եմ, ես քեզ նման բան խոստացե՞լ եմ, ձեռի հետ զբաղվում էի, թե՞ գիտես Մոխրոտի նման գյուղից եկար քաղաքում պիտի թագավոր տղու կպցնեիր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика