«Հրապարակ» թերթը գրում է.
«Այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայանալու է իր նախկին տեղակալ Արսեն Դավթյանի՝ կաշառք վերցնելու գործով դատական նիստին եւ սենսացիոն ցուցմունք է տալու։

Դա միջնորդել են ամբաստանյալի պաշտպանները, ուստի ենթադրելի է, որ նա պաշտպանական ցուցմունք է տալու։ Մեր տեղեկություններով, հայտարարելու է, թե այս գործում չկա կաշառքի հանցակազմ, այլ առկա է խարդախություն մյուս ամբաստանյալի՝

Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի կողմից, եւ որ իր տեղակալը չէր կարող ինքնուրույն փոխել պետպատվերի չափը։ Ըստ ամենայնի, սա «շնորհակալություն» է լռության դիմաց»:
