Արդյո՞ք պետք է օգտվել դեղատան վիտամինային կոմպլեքսներից

Վիտամինների համար մրցավազքը դարձել է առողջ կենսակերպի ժամանակակից պատկերացման
անբաժանելի մասը: Գեղեցիկ փաթեթներով վաճառվում են ցանկացած տարիքի համար նախա-
տեսված գունագեղ բազմավիտամիններ՝ էլ «առողջության պահպանման», էլ «կանխարգելման ու հիվանդությունների բուժման»: Գեղեցիկ խոստումներին արժե՞ հավատալ:

«Կողմ»փաստարկներ

Որ վիտամինների պակասն առողջությունը խաթարում է՝ անհերքելի փաստ է, և վեճերն անիմաստ
են: Գիտնականները դրանք հայտնաբերել են հենց հիվանդությունների զանգվածային բռնկում-
ների պատճառները փնտրելիս… սննդի մեջ: Առաջին հերթին հիվանդանում էին նրանք, ում սննդա-
կարգում բացակայում էին որոշ կարևորագույն նյութեր:

Այսօր հայտնի է, որ սննդի մեջ բացահայտված 40 վիտամիններից առավել կարևոր են 12-ը: Նա-
խորդ դարի 80-ականների կեսերին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը
զանգվածային հետազոտություն անցկացրեց, որի արդյունքները վկայում էին, որ Միջերկրական
ավազանի երկրների բնակիչները շատ ավելի հազվադեպ են տառապում և մահանում սրտանո-
թային հիվանդություններից, քան Եվրոպայի բնակչությունն ընդհանուր առմամբ: Պատճառը
տարբերվող սննդակարգն է: Միջերկրական երկրների բնակիչներն ավելի շատ թարմ բանջարեղեն
և միրգ են ուտում:

Հենց այդ փաստը,որ սրտանոթային հիվանդությունների քանակն ավելի քիչ էայն տարածաշրջան-
ներում, որոնք հարուստ են մրգերով և բանջարեղենով, բազմավիտամինային հեղափոխություն ա-
ռաջացրեց: Վայրկենապես հայտնվեցին հետազոտողներ, որոնք վիտամին C-ն և E-ն, ինչպես նաև
պրովիտամին A-ն հռչակեցին սրտային հիվանդությունների դեղորայքի գրեթե համարժեքը:

Աշխարհում, որտեղ յուրաքանչյուր երկրորդ մարդը մահանում է սրտանոթային հիվանդութ-
յուններից, դա ցնցող հայտարարություն էր: Դեղագործական արդյունաբերությունն անհապաղ
տասնապատկեց հզորությունները, իսկ սպառողները` այդ հրաշք դեղամիջոցների ձեռքբերման
ծախսերը: Բարեբախտաբար դրանք դեղատներից գնելու համար դեղատոմս չի պահանջվում:
Ամենամյա հարցումները վկայում են, որ վիտամինների հաբեր ընդունող մարդիկ դրանց հետ են
կապում իրենց ինքնազգացողության ակնհայտ բարելավումը: Սուբյեկտիվ զգացողությո՞ւն է:
Նույնիսկ եթե այդպես է` ինքնաներշնչումը նույնպես օգտակար է:

«Դեմ» փաստարկներ

Մինչդեռ բժիշկներն այնքան էլ չէին շտապում ոգևորվել վիտամինային բուժմամբ: Սպասում էին
կլինիկական հետազոտությունների արդյունքներին: Եվ ահա վերջապես դրանք հայտնվեցին: Ամե-
րիկացի այն հիվանդները, որոնք վեց տարի շարունակ ընդունում էին վիտամին C-ի բուժական չա-
փաբաժիններ (օրական 120 մգ ասկորբինաթթու), նույնքան հաճախ էին սրտային հիվանդութ-
յուններ ունենում և դրանցից մահանում, որքան վիտամինային հավելումներ չընդունող մարդիկ:
Նույնը՝ վիտամին E-ի դեպքում: Ազդեցության իսպառ բացակայություն: Սրտի իշեմյան հիվան-
դություն ունեցողներն այն խմել են երկարատև` 3-6 տարի: Բայց դա ոչ մի կերպ չի անդրադարձել
նրանց հիվանդության ընթացքի վրա:

Բացի դրանից՝ 7-14 տարվա ընթացքում առողջ մարդկանց ամեն օր տալիս էին բետա-կարոտինի
չափաբաժին: Եվ ի՞նչ. այդ մարդկանց շրջանում սրտանոթային հիվանդություններից մահացութ-
յունների հաճախության նվազում բժիշկները չեն բացահայտել: Ավելին` բետա-կարոտինի ընդու-
նումը նույնիսկ սրտային հիվանդություններից մահացության աճի միտում է առաջացրել:
Եզրակացություն. բետա-կարոտինի, ինչպես նաև վիտամին C-ի և E-ի պաշտպանական ազդեցութ-յունը գիտականորեն չի հաստատվել:

Նույն եզրակացությանն է հանգել ևս մեկ աղմկահարույց հետազոտություն` Heart Protectio Study-
ն, որն անց է կացրել Օքսֆորդի համալսարանի գիտախումբը: Իր հերթին սննդային չափօրինակ-
ների բրիտանական անկախ գործակալությունը (FSA) չորսամյա հետազոտություն է անցկացրել՝
վիտամինների և հանքային տարրերի համալիրների ազդեցությունն օրգանիզմի վրա ստուգելու համար:

Եզրակացությունն ավելի անմխիթար էր. այն ամենօրյա չափաբաժինները, որոնք սովորաբար
խորհուրդ է տրվում օգտագործել, կարող են առողջությունը վատացնել: Հատկապես վիտամին C-ն,
որի չափաբաժինը վիտամինային հաբերում 3000 մգ է, մինչդեռ միջազգային բժշկության սահմա-
նած թույլատրելի նորման 60 մգ-ն է (ամերիկացի գիտնական Լայնուս Պոլինգը խորհուրդ է տալիս
գործածել 1000 մգ, այն էլ միայն բնական վիճակում` այսինքն բանջարեղենի և մրգերի կազմում):

Հետազոտությունն առաջացրեց վիտամինային համալիրների արտադրողների բուռն հակազդե-
ցությունը: Նրանք FSA-ին մեղադրեցին գիտական մտքից հետ մնալու և մարդկանց վախեցնելու
համար ՘Անգլիայում ամեն օր վիտամինային հաբեր են ընդունում տղամարդկանց 30, կանանց` 40
տոկոսը՗:

Իսկ մեկ տարի առաջ ամբողջ աշխարհի լրատվամիջոցներով տարածվեց հետևյալ նորությունը.
շվեդ գիտնականներն ապացուցել էին, որ վիտամինային հավելումները մարդկանց սպանում են: Հակաօքսիդանտների ընդունումը մահացության գործակիցը բարձրացնում է 5 տոկոսով: Առանձին
վիտամին E-ն` 4%-ով, բետա-կարոտինը` 7% ով, վիտամին A-ն` 16% ով:

Օգտակա՞ր է, թե ոչ

Վիտամինային հավելումների դեղագործական ազդեցության շուրջ ծավալված քսանամյա քննար-
կումներին առայսօր վերջակետ դրված չէ: Գոյություն ունեցող կլինիկական հետազոտությունները
բավարար չեն վիտամինային դեղամիջոցներն անօգուտ համարելու համար: Իսկ թե համաշխար-
հային դեղագործական արդյունաբերությունը շահագրգռված է նման հետազոտություններում`
առանձին հարց է:

Իրականում վիտամինային հավելումների կողմնակիցներն ասում են մի բան, իսկ նրանց հակառա-
կորդները` բոլորովին այլ բան: Եվ միայն մի քանի գիտնականներ ամերիկացի Լայնուս Պոլինգի օ-
օրինակին հետևելով համարձակվում են խոսել վիտամինների կենսաբանական օգտակարության
մասին: Ամեն ինչ պայմանավորված է նրանով, թե ինչ տեսքով են այդ վիտամինները մտնում օր-
գանիզմ` որպես քիմիական ճանապարհով սինթեզված նյութե՞ր, թե որպես սնունդ:

Այո, վիտամինները պաշտպանում են հիվանդությունից: Բայց միայն «կենդանի» վիտամինները, ոչ
թե՝  «մահացածները»: Կլինիկական փորձերում խայտառակված այդ նույն բետա-կարոտինը հի-
վանդներն ընդունել են արդյունաբերական ճանապարհով ստացված դեղամիջոցի տեսքով: Իսկ
բույսերում և կենդանական ծագման մթերքներում գոյություն ունի կարոտինի երկու հարյուր տե-
սակ, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին: Բոլորը միասին և ոչ թե փորձարանում մշակված բետա-
կարոտինի առանձին տեսակը:

Իսկ վիտամին C՞-ն: Քիմիական ճանապարհով սինթեզված ասկորբինաթթուն և թարմ նարինջում
պարունակվող բնական վիտամին C -ն երկու շատ տարբեր բաներ են, չնայած ունեն քիմիական
նույն բանաձևը: Մրգային կենդանի վիտամինի շուրջն անպայման կուտակվում են վիտամիններ E-ն,
PP-ն, կենսաբանորեն ակտիվ այլ նյութեր և մանրատարրեր: Դրա համար էլ պետք չէ զարմանալ,
որ արդյունաբերական ասկորբինաթթուն հետազոտությունների ժամանակ ոչ մի պաշտպանա-
կան ազդեցություն չի դրսևորել:

Ինչ վերաբերում է վիտամին E-ին՝ շուկայում վաճառվող դեղամիջոցների մեծամասնությունը նավ-
թից ստացված արհեստական քիմիական միացություններ են, շատ քչերն են բնական բուսական
հումքից ստացվում: Եվ այնուամենայնիվ` այդ ամենն ընդամենը տեսություն է: Գիտնականներն այսօր պատրաստ չեն ստուգել, թե բնական աղբյուրներից ստացված վիտամինները հիվանդութ-
յունների դեմ պայքարում ինչ ազդեցություն կունենան: Հետո` պարզ չէ, թե ինչ հետևանքներ կու-
նենան այդ ուսումնասիրությունները: Իսկ եթե հանկարծ դրանք ոչնչացնեն վիտամինային դե-
ղամիջոցների ամբողջ արդյունաբերությո՞ւնը:

Ի դեպ

Օրգանիզմը վիտամիններով հարստացնելու ամենապարզ և վստահելի միջոցը ծխախոտից ու ոգե-
լից խմիչքից կտրականապես հրաժարվելն է:Գիտնականներն ապացուցել են,որ ծխող և խմող մար-
դիկ 30-40 տոկոսով ավելի քիչ են վիտամիններ ստանում, քան առողջ կենսակերպ վարողները:

Վիտամիններով հարուստ մթերքները

C. Մասուր, սև հաղարջ, նարինջ, թուրինջ, բուլղարական պղպեղ, թրթնջուկ, կանաչ սոխ:

E. Ցանկացած չզտված բուսական ձեթ (հատկապես ձիթապտղի), ոլոռազգիներ, ընկույզ,
հատիկավորներ, կանաչ տերևով բանջարեղեն:

Կարոտին. Դեղին և կանաչ

բանջարեղեն, պանիր, կաթ, ձու, լյարդ, ձուկ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика