Արան եկավ տուն, հրա ժեշտ տվեց. լավ էի գիտակ ցում` ինչ է կատար վում, բայց մի բան ասաց, որ վստա հություն ներշնչեց, ասաց…Արցախում զոհված Արա Շահբազյանի կնոջ հուզիչ պատմությունը

Շուրջ 45 օր տևած հայ-ադրբեջանական պատերազմում` հանուն հայրենիքի նահատակվեցին շատ հերոսներ: Այսօր Ձեզ ենք ցանկանում ներկայացնել հայրենիքի համար ոչինչ չխնայած փոխգնդապետ Արա Շահբազյանին:

Արայի մասին մեզ պատմեց նրա կինը` Վարդ Գասպարյանը: Այն ստորև ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը: «Փոխգնդապետ Արա Խաչատուրի Շահբազյանը, ով ունի 22 տարվա զինվորական փորձ, 2011-2018թթ ընտա-նիքի հետ ծառայել էր Ջաբրայիլում, մասնակցել էր Ապրիլյանին, մեկ վայրկյան անգամ չկասկածեց` արժեր գնալ առաջնագիծ, թե ոչ:

Ու Վայքի զորախմբի հետ մեկնեցին առաջնագիծ` հենց Ջաբրայիլ: Երջանիկ էինք այնտեղ, թեպետ կարծես քա-ղաքակրթությունից հետ մնացած լինեինք, դե պատկերացրեք զինավան, զինվորականների ընտանիքներ, չկար դպրոց, մանկապարտեզ, ժամանցի վայրեր, բայց կար շատ սեր` ընտանիքի, հայրենիքի, ընկերոջ հանդեպ, ու մենք ապրում էինք իրարով, ձեռք բերեցինք շատ ընկերներ, ապրեցինք անմոռանալի օրեր:

Ցանկացած այնտեղ ապրող հեռանալիս հոգու մի մասնիկը թողնում է Ջաբրայիլում: Արդեն երկու տարի է` մեր ծննդավայրում` Վայքում ենք ապրում, Արան էլ ծառայում էր Վայքի զորամասում` որպես օպերատիվ բաժան-մունքի պետ: Հոկտեմբերի 9-ին Արան եկավ տուն, հրաժեշտ տվեց մեզ, թույլ չտվեց հուզվել, տրտնջալ, դե պա-տերազմ էր, ես էլ սպայիկին, հո լավ էի գիտակցում` ինչ է կատարվում, բայց նա մի բան ասաց, որ ինձ վստա-հություն ներշնչեց, ասաց.

«Դու չես չէ կասկածում, որ հետ կգամ, ինձ ոչ մի բան չի լինի, Վարդ, էդ հաստատ իմացի, ու եթե մենք հիմա չկռվենք, վաղը մեր երեխեքն են կռվելու»: Ու գնաց: Խոսել եմ հետը օրը 10 վայրկյանով, ձայնը քաշվել էր, խզզում էր, եւ համ ուրախ էի, որ լսում էի, համ սիրտս դողում էր, երբ պատկերացնում էի, թե ինչ կարող է լինել զանգից հետո:

Հոկտեմբերի 12 ին` չարաբաստիկ առավոտյան, իմացա ամուսնուս վիրա-վորվելու լուրը, մեկ շաբաթ փնտր-տուքի օրերին էնքան բան իմացա, որ թաքցրել էր, չէր ասել. իմացա, որ ինքն է վարել մարտը խրամատի իրեն վստահված հատվածում, իմացա որ զորքին ուժ ու ոգևորություն , վստահություն է տվել:

Պատմում են, որ զորքին ասել է. «Տղե՛րք, ինձ ֆիքսել են, իմացել են, որ ես եմ հրամանատարը, ինձ մոտ չգաք»: Ետ եկածները անընդհատ կրկնում էին նրա այդ խոսքը, ասում էին, որ ինքն է փրկել իրենց կյանքը:Ցավոք, ա-մուսնուս ողջ չգտանք, բայց գոնե գտանք: Այսպես եմ ասում, որովհետև նույն խրամատում իր հետ հերոսաբար կռված տղաներին մինչև այսօր չեն գտել: Ես ասել եմ ու կասեմ, ես պահանջատեր եմ ու հենց այս իշխանութ-յունից, ամուսինս այլ բանի համար զո հվեց, նա չնահանջեց, պահեց իրեն վստահված հողը, բայց մինչ օրս չի գնահատվել նրա սխրանքը, միայն բանավոր. գեներալ-լեյտենանտ Արտակ Բուդաղյանն ինձ հեռախոսով ասաց, որ ներկայացրել է

«Մար տական Խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի, բայց դա քիչ եմ համարում, քանի որ իրենից հետո այդ խրամատը այլոք չեն կարողացել պահել, իսկ նա կանգնել ու պահել է մինչև վերջ ու չի թողել, որ զինակիցներն էլ փախչեն:Ես ու մեր ընտանիքը դեռ լուռ սպասում ենք,չենք գնում հրապարակ,չենք գոռում հեռացեք, ունենք «ին-չուներ»,որ դեռ պատասխան չեն ստացել, պարզապես չէինք ցանկանում խանգարել նախարարության ծանր աշխատանքը պատերազմի ժամանակ: Բայց եթե պատերազմ չլիներ, ամուսինս ողջ կլիներ` իմ երեք երեխա-ների կողքին…»

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика