Ի՞նչ են ուտում նախաճաշին առողջ մարդիկ, որոնց համար դժվար չէ պահպանել իրենց քաշը։ Դրա համար նրանք հատուկ հարցաշար են կազմել, որը հնարավորություն է տվել արագ ստանալ անհրաժեշտ տեղեկությունը։ Հարցման բոլոր մասնակիցները ունեցել են առողջ քաշ՝ առանց կտրուկ տատանումների և երբեք նիհարելու համար մասնագետների օգնությանը չեն դիմել։
Ընդհանուր առմամբ հավաքվել է 147 կամավոր, որոնց մարմնի զանգվածի ինդեքսը եղել է 21.7։ Առողջ մարդու մարմնի զանգվածի ինդեքսը տատանվում է 18.5-ից 24.9-ի սահմաններում։ Մարդկանց միջին քաշը եղել է 61 կգ, միջին հասակը՝ 168սմ։

Հարցման տվյալների հիման վրա գիտնականները ստեղծել են իդեալական առողջ նախաճաշի բանաձեւը։ Պարզվում է, որ առողջ նախաճաշը բաղկացած է մրգերից, կաթնամթերքից, հատիկավոր բույսերից։ Հենց վերջիններից էլ ցանկալի է սկսել օրը։
Գիտնականները նաև պարզել են, որ ճաշին նրանցից յուրաքանչյուրն ուտում է աղցան, իսկ մեծամասնության համար մսի սիրելի տեսակը թռչնամիսն է։ Շատ առողջ և բարեկազմ մարդիկ ընթրիքին ուտում են բանջարեղեն։ Հարցվածների գրեթե յուրաքանչյուր 10-րդը բուսակեր է եղել, և միայն 20 տոկոսն առհասարակ ալկոհոլ չի օգտագործել։ Չնայած առողջ սննունդ օգտագործելու ակնհայտ ձգտումներին՝ հարցվածների կեսից ավելին նշել է, որ ոչ մի դիետա չի պահում, իսկ 10 տոկոսն էլ երբեք չի կշռվել։
