Նույնիսկ մասնագետները չէին կասկածում, որ նման հրեշ գոյություն ունի։ Պարզվում է՝ այդ հրեշն ապրում է Խաղաղ օվկիանոսի հյուսիսային հատվածի խորխորատներում։ Թափանցիկ գլխով զարմանհրաշ ձուկը համացանցի հիթ է դարձել։ Օվկիանոսի այս առանձնյակը նման է համակարգչային խաղի կերպարի։
Այլմոլորակայինի տեսքով սույն տարօրինակ արարածը նույնիսկ գիտական անվանում ունի՝ Մանրաբերան միկրոպինա (Macropinna microstoma)։ Թափանցիկ ճակատի շնորհիվ երևում են միկրոպինայի գլխի ներսի օրգանները։

Այս ճակատով ձուկն ավելի արդյունավետ է դուրս գալիս որսի։ Հետաքրքիր է նաև այն, որ փողիկներ հիշեցնող վառ կանաչ աչքերը կարող են տեղաշարժվել ինչպես ուղղահայաց, այնպես էլ՝ հորիզոնական ուղղությամբ։ Այլ կերպ ասած, այս ձուկն ընդունակ է անհրաժեշտության դեպքում նայել գլխի միջով։
