Առաջին անհաջող ամուսնությունից հետո ամուսնացա 2-րդ անգամ, բայց․․․Կինս իմ առաջ պայման դրեց՝ ընտրել կամ իրեն, կամ
դստերս։6 տարվա ամուսնական կյանքը մնաց անցյալում: Ես ու Անին ամուսնալուծվեցինք: Մենք ուղղ ակի հասկացանք, որ այլևս
չենք կարող միասին ապրել:

Բայց դա չխանգարեց, որ մենք մնանք լավ ծնողներ մեր 3 ամյա դստեր համար: Մեր բնակա րանը թողեցի կնոջս և երեխայիս, իսկ
դրանից հետո սկսեցի հանգստյան օրերն անցկացնել դստերս հետ:Մի տարի անց ամուս նացա երկրորդ անգամ: Դիանան սկզբում
լավ էր վերաբերվում Էլինային, սակայն շուտով նկատեցի, որ նա ամեն անգամ սկսում է ավելի և ավելի սառը վերաբերվել աղջկաս:

Իսկ մի օր էլ ասաց, որ կիրակի օրը պիտի գնանք իր մոր տուն, սակայն ասաց, որ Էլինային չտանենք մեզ հետ…Մի քանի ամիս անց
զանգեց նախկին կինս և ասաց, որ ինքը պատրաստվում է ամուսնանալ, սակայն ապագա ամուսինն իր առաջ պայման է դրել, որ ե-
րեխային չպետք է իր հետ բերի նոր տուն:

Ես այդ օրը լուրջ խոսեցի Դիանայի հետ,իսկ նա ասաց,որ համաձայն չէ մեր տանը՝ դստերս ներկայությանը:Ես վճռական էի տրամա-
դրված և ասացի, որ երբեք չեմ հրաժարվի երեխայիցս: Նույն օր կինս հավաքեց իրերը և հեռացավ, իսկ ես չսպասեցի մինչ առավոտ
և շտապեցի դստերս մոտ. հենց նույն օրը նրան իմ տուն բերեցի:
Կարծում եմ, վստահ եմ՝ չեմ զղջա ընտրությանս համար, քանի որ երեխաս ինձ համար անփոխարինելի է…
