Առաջին անգամ հղիացա երբ 38 տարեկան էի․ Երկար մտորելուց հետո որոշում կայացրեցի, թե ինչպես վարվել․ Հիմա իսկապես․․․
Ես 38 տարեկան էի, ամուսին և երեխաներ չունեի: Ինձ նվիրել էի ուսուցչուհու աշխատանքին, շատ էի սիրում դպրոցն ու երեխա-
ներին: Ծնողներս նույն մասնագիտությամբ են աշխատել ամբողջ կյանքում:

Կար մի տղամարդ, ում հետ պարբերաբար հանդիպում էինք, սակայն ոչ մի լուրջ նպատակ չունեինք: Ամոթ է խոստովանելը, բայց
նա ամուսնացած էր…Մի օր էլ պատահաբար իմանում եմ, որ հղի եմ: Գնացի բժիշկի, երբ իմացա, որ արդեն 4 ամիս է, ինչ այդ վի-
ճակում եմ, շոկի մեջ էի…
Բնականաբար, ընկերոջս ոչինչ չասացի, մենք այդ պահին արդեն մի ամիս էր, ինչ դադարեցրել էինք մեր շփումը: Ես չէի պատկերաց
նում, ինչ եմ անելու, ինչպես եմ ապրելու: Ոչ ոք չունեի, ծնողներս 3 տարի առաջ էին մահացել, քույր եղբայր չունեմ, իսկ ինձ մոր կար
գավիճակում չէի պատկերացնում:Դեռ մտածում էի, որ գուցե ճիշտ չէ երեխային ունենալը, սարսփելի վախենում էի ապագայիս հա-
մար:

Հաջոդ օրը գնացի աշխատանքի: Դասի ժամանակ երեխաներն իրենց սովորականի նման էին պահում: Դասի սկզբում մեկը մյուսին
նամակ էր ուղարկում, ծիծաղում էին: Դա նորություն չէր, ես նրանց միշտ հեշտությմաբ էի կարգի բերում, ուղղակի հանգիստ ասում
էի, որ դասը սկսվել է, իսկ այդ օրը չդիմացա, սկսեցի գոռալ և լացելով դուրս վազեցի:
Հասա ուսուցչանոց և սկսեցի աբողջ հոգով արտասվել:Աշխատողներից միայն մի հոգի կար՝ Մարինեն, ով 8 տարի առաջ էր ամուս-
նացել, սակայն մինչ այժմ երեխաներ չուներ: Ես նրան պատմեցի՝ ինչ է եղել, և ասացի, որ գուցե և աբորտ անեմ, իսկ նա կլորացած
աչքերով նայեց ինձ և ասաց.

-Երբեք չանես նման բան: Ես կերազեի քո փոխարեն հայտնվել: Երեխան երկնային պարգև է: Նայիր ինձ և հասկացիր, որ դու եր-
ջանիկ մարդ ես:
Հիմա որդիս 2 տարեկան է, նայում եմ նրան և գիտակցում, որքան սխալ էի, ամաչում եմ նույնիսկ երեխայից ազատվելու մտքերիս
համար: Պետությունն ինձ օգնում է, տանը աշակերտներ ունեմ, երեխայիս պատշաճ կերպով մեծացնում եմ և ամեն ինչով ապահո-
վում:Ես հիմա իսկապես երջանիկ եմ…
