Առաջին անգամ ընկերոջս հետ գնացել էի ապագա սկեսուրիս հետ ծանոթանալու․․․Դրանից հետո նրանք իմ մասին լսել անգամ չեն
ցանկանում։Կա մի բան, որ երբեք չեմ հասկանա․ ինչու են որոշ մարդիկ իրենց թույլ տալիս մտնել ուրիշի ափսեի մեջ։

Նայում են, թե ինչպես են ուտում, պատրաստ են ուրիշի ափսեի մեջ ուտելիք ավելացնել՝ առանց քո ցանկության։Ոչ բոլորը կարող են
օլիվյե ուտել, հետո կոմպոտ խմել, կոնյակով լրացնել ու վերջում տապ ակած ձկով սահմ անափակել ընթրիքը։ Բոլորն ունեն որոշակի սովորություններ։
Առհասարակ չեմ սիրում ուտել որտեղ պատահի, այն միտքը,որ ինչ-որ մեկը իր ձեռքերով դիպչել է սնունդիս, ինձ հանգիստ չի տալիս։
Ես ինքս պատրաստելիս 15 անգամ լվանում եմ ձեռքերս, բայց գուցե ոչ բոլորն են այդպես անում։Մի խոսքով, արդեն մի քանի ամիս
հանդիպում եմ մի երիտասարդի հետ։

Մոտ 3 ամիս ամիս առաջ նա ինձ հրավիրեց իրենց տուն՝ ծնողների հետ ծանոթանալու։Գնացի, իմ առաջ հսկայական ափսե դրեցին,
որի մեջ արդեն լցրել էին ամեն ինչից,ինչ կար սեղանին։Սխտորով բազուկով աղցան։ Պանր ային աղցան։ Ապխտած ձուկ։ Բանջարե-
ղենային ռագու՝ գազարից, կաղամբից․․․ Կարտոֆիլ։

Եթե ես ինքս վերցնելու լինեի, կլցնեի երկու կտոր կարտոֆիլ և մի կտոր էլ ձուկ։ Բայց երբ ամեն ինչ խառնված է, հոտերը խառնված,
ու ավելին, այդ ամենը ուրիշ մարդ է լցրել, երբեք չեմ կարողանա ուտել։ Ասացի, որ ատամնաբույժի մոտ եմ եղել, ու այդ պատրվակով
հրաժարվեցի ընթրիքից։
Բայց սկեսուրս չհավատաց։Իմ գանլուց հետո ընկերոջս ինչ ասես ասել է իմ մասին, ու այդ օրվանից հրաժարվում են լսել իմ անունը։
