Աշխատանքի գնալիս ճանապարհս կրճատելու համար որոշեցի անցնել գերեզմանատան միջով․ Ինչ իմանայի, որ նման բան կլինի․․․
Դեպքը եղել է անցյալ ձմռանը: Վաղ առավոտյան գնում էի աշխատանքի, դեռ մութ էր, իսկ ես էլ ուշանում էի: Որոշեցի կրճատել ճա-
նապարհս և անցնել գերեզմանների միջով: Այդպես 15 րոպե շուտ եմ հասնում:

Ձեռքս հանում եմ գրպանիցս, բանալին կախվում է ձեռնոցիցս և ընկնում ձնակույտի մեջ: Ուղիղ գերեզմանաքարի վրա:Ապշած կան-
գնած էի: Կյանքումս ամենից քիչ ուզում էի փորփրել այնտեղ: Բայց գլխումս միայն մի միտք կար. եթե չվերցնեմ բանալին, երեկոյան
տան դուռը չեմ կարողանա բացել և կմնամ դրսում:
Կքանստեցի և սկսեցի փնտրել՝ ձեռքերով ձյունը մի կողմ տանելով: Ամբողջ ընթացքում քթիս տակ մրթմրթում էի.

-Տուն չեմ կարողանում մտնել…
Քիչ այն կողմ մի տղամարդ էր անցնում, տեսնելով ինձ՝ արագացրեց քայլերը: Միայն հետո հասկացա, թե ինչ էի խոսում և սկսեցի
բարձր հռհռալ: Իսկ այն տղամարդը երևի էլ երբեք գերեզմանների միջով չանցնի:
