Անփոխարինելի աշխատակիցներ․․․Կենդանակերպի հինգ ամենաաշխատասեր նշանները՝ ըստ աստղաբանների

1․ Այծեղջյուրները
ամենաաշխատասեր մարդիկ են։ Նրանք կատարյալ մարտավարներ են, երբ խոսքը գնում է նպատակին հասնելու մասին: Այս Նշանի
ներկայացուցիչները անհրաժեշտության դեպքում պատրաստ են աշխատել առանց քնի և հանգստի: Նրանք հնարավորինս կենտրո
նանում են գործի վրա, ինչի արդյունքում առանց հավելյալ վճարի փորձում են աշխատանքն ավելացնել։ Ընդ որում, Այծեղջյուրները,
չեն համարձակվում աշխատավարձի բարձրացում խնդրել։

2․ Կույսերը
հիանալի աշխատողներ են, ովքեր կարող են շատ կոկիկ և նույնիսկ բծախնդիր լինել այդ հարցում: Աշխատանքում նրանք ամեն ինչ
ճշտում են ամենափոքր մանրամասնությամբ, որպեսզի ամեն ինչ պարզ ու հասկանալի լինի նույնիսկ նրանց համար, ովքեր չեն խո-
րացել գործընթացի մեջ։ Նրանք առավելագույնս ներգրավված են առօրյա գործընթացներում և դրա համար ներքին ներշնչանք են
գտնում։
3․ Աղեղնավորները
երկար տանջվում են մեկ գաղափարի շուրջ ու փորձում կյանքի կոչել այն։ Հիմնական բանը նրանց չխանգարելն է։Այս նշանի ներկա-
յացուցիչներն ունեն ճնշում և ստեղծագործական նախաձեռնություն՝ մոռանալով ցանկացած խոչընդոտի մասին։ Նրանք կարող են
սարեր շարժել իրենց նպատակին հասնելու ճանապարհին։

4․ Խոյերը
շատ ներգրավված մարդիկ են, որոնք, միևնույն ժամանակ, ունեն առաջադրանքների կատարման մեծ արագություն։ Այնուամենայ-
նիվ, նրանք կարող են արագ կորցնել հետաքրքրությունը աշխատանքի նկատմամբ: Խոյերը սիրում են մրցակցային գործընթացը
աշխատավայրում։ Միայն այս կերպ նրանք կարող են դառնալ լավագույնը։
5․ Երկվորյակները
ևս կենդանակերպի շրջանի նպատակասլաց ներկայացուցիչներից են։ Սակայն չեն ասի, թե ինչպես են հասել իրենց նպատակին։
Նրանք սիրում են բուն գործընթացը, ինչը նրանց համար հետաքրքիր հանելուկ է։ Նրանք պատրաստ են օգտագործել հնարավոր
ամեն բան՝ նպատակին հասնելու համար։
