Այս միջոցի շնորհիվ կազատվեք ոտքի սնկից

Եղունգների շերտավորումն ու դեղնությունը վկայում են սնկային վարակի մասին: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Երկրագնդի յուրաքանչյուր 5-րդ մարդ տառապում է այդ խնդրով: Իմունիտետի թուլությունը, նեղ կոշիկը, ոտքերի չափից շատ քրտնարտադրությունը, ավելորդ քաշը հանդիսանում են այն գործոնները, որոնք նպաստում են վարակին: Այդ պատճառով սնկային հիվանդության ախտանշանների հայտնվելու դեպքում հարկավոր է անմիջապես համապատասխան միջոցառումներ կիրառել` այն վերացնելու համար:

Այդ հարցում կարող են օգտակար լինել ժողովրդական բաղադրատոմսերը, որոնք հանդիսաանում են սնկերի դեմ պայքարող լավագույն տարբերակներից մեկը և հիմնված են բնական բաղադրիչների վրա: Բաղադրատոմսը, որը առաջարկում ենք ձեզ, բաղկացած է ընդամենը 2 բնական բաղադրիչներից` կերակրի սոդայից ու քացախից:

Խառնեք խնձորի քացախն ու տաք ջուրը՝ 1:3 հարաբերակցությամբ, լցրեք այն վաննայի մեջ ու ոտքերը պահեք այնտեղ 20 րոպե, որից հետո ոտքերը լավ չորացրեք: Ապա նորից վաննայի մեջ լցրեք տաք ջուր(2 լ) ու լուծեք նրա մեջ 2 ճ/գ կերակրի սոդա: Ոտքերն այդ վաննայի մեջ պահեք 15 րոպե, լավ չորացրեք ու կտրեք եղունգի սնկով ախտահարված հատվածները (նրանք բավականին հանգիստ կոտրվում են):

Որպեսզի կարողանաք հաղթահարել այդ խնդիրը իրականացրեք այդ պրոցեդուրան յուրաքանչյուր երեկո՝ այնքան ժամանակ, մինչև որ այն լիովին անհետանա: Բուժման մեթոդի իմաստը կայանում է նրանում, որ սունկը ոչնչանում է թթվային միջավայրում, իսկ կերակրի սոդան կանխում է նրա հետագա տարածումը: Ավելի բարդացած դեպքերում կարող եք վաննաներից հետո ոտքերի վրա քսել թեյի ծառի յուղ, քանի որ այն հանդիսանում է հիանալի հակասնկային միջոց:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика