Մեր օրգանիզմին անհրաժեշտ են մեծ քանակությամբ վիտամիններ և միներալներ նորմալ գործունեության համար: Եվ կարիք չկա գնալ դեղատուն և ձեռք բերել վիտամինային կոմպլեքսներ: Տնային պայմաններում կարելի է պատրաստել վիտամիններով հարուստ խառնուրդ:
Բաղադրիչներ 300 գ ընկույզ 300 գ ծիրանի չիր 300 գ թզի չիր 300 գ սև սալորաչիր 300 գ սև չամիչ 2 բաժակ մեղր 2 կիտրոն Պատրաստման եղանակը Չրերը լվանալ տաք ջրով, չորացնել, կորիզները հեռացնել, եթե դրանք կան, և մյուս բաղադրիչների հետ անցկացնել մսաղացով, ստացված խառնուրդի վրա ավելացնել մեղրը և լավ խառնել:

Խառնուրդը լցնել ապակե տարայի մեջ և պահել սառնարանում: Խառնուրդից ուտել օրական մեկ անգամ, ցանկալի է առավոտյան ուտելուց առաջ: Եթե իմունիտետը ցածր է և հաճախակի եք հիվանդանում, ապա կարելի է ուտել օրական 2-3 գդալ: Երբ խառնուրդը սպառվի, տալ մեկ ամիս ընդմիջում և կարելի է կրկնել:
