Այսքան տարվա համատեղ կյանքում նման բան չէր եղել, շոկի մեջ եմ․․․Կինս ինձ խնդրեց հանդիպման գնալ այլ կնոջ հետ։Այս պատ-
մության հերոսն իր կյանքից մի դեպք է պատմում ընթերց ողներին ցույց տալու համար, թե որք ան շատ է պետք գնահատել հարա-
զատ-ներին, քանի որ մենք երբեք չենք իմանա, թե ինչ է սպասվում մեզ կամ նրան վաղը…
«Կնոջս հետ 21 տարի ապրել ենք երջանիկ ամուսնական կյանքով Մի օր,երբ ես աշխատանքից տուն եկա, նա ինձ ապշեցրեց հետև-
յալ խոսքերով. «Ես ուզում եմ քեզ մի բան խնդրել: Խնդրում եմ, մի կնոջ հրավիրիր հանդիպման»: Ես չհասցրի պատասխանել, և նա
շարունակեց. «Դու գիտես, ես քեզ սիրում եմ, բայց այդ կինն ար ժանի է այն բանին, որ դու նրան մի փոքր ուշադր ություն դարձնես,
քանի որ նա քեզ շատ է սիրում»:

Ես զարմացա, երբ հասկացա, որ խոսքն իմ մայրիկի մասին է:Իհարկե,ես համաձայնեցի, քանի որ հորս մահից հետո,իսկ դա 19 տա-
րի առաջ էր, մայրս լրիվ միայնակ էր մնացել: Ես նրան զանգահարեցի հենց այդ երեկո և հանդիպման հրավիրեցի։ Ծրագրում կինո
գնալն էր և ընթրիք ռեստորանում:Մայրս շատ զարմացավ և հարցրեց, թե ինչ է պատահել:
Նա վախեցավ՝ մտածելով,որ ես իրեն ինչ-որ կարևոր բան ունեմ ասելու և ուղղակի առիթ եմ փնտրում իր հետ խոսելու համար: Բայց
ես հանգստացրի մորս՝ ասելով, որ ուզում եմ իր հետ ժամանակ ացկացնել:Մեր հանդիպմանը օրը ես շատ էի անհանգստանում, մայ-
րիկս՝ նույնպես: Երբ ես հասա նրա տան մոտ, դատելով իր տեսքից, հասկացա, որ նա վաղուց էր պատրաստվել և անհամբեր ու մի
փոքր նյարդայնացած ինձ էր սպասում: Մենք նստեցինք մեքենան և ռեստորան գնացինք: Այնտեղ ես ճաշացանկը կարդացի մայրի-
կիս համար, քանի որ տառերի չափսերը փոքր էին նրա համար, իսկ մայրս համե ստորեն և մի փոքր տխուր հայա ցքով վրաս էր նա-
յում:
Նա մեկնաբանեց. «Երբ դու փոքր էիր, ես էի քեզ համար կարդում ճաշացանկը ճիշտ այնպես, ինչպես դու ես այժմ այն կարդում ինձ
համար»։ Սիրտս ճմլվեց, իսկ մայրիկս շարունակեց. «Իմ ընկերուհիները շատ զարմացան և ուրախացան, երբ ես ասացի նրանց, որ
իմ տղայի հետ հանդիպման եմ գնալու: Դա այնքան հաճելի և հիանալի է: Ես նրանց խոստացա մանրամասն պատմել ամեն ինչ, երբ
վերադառնամ»:Ֆիլմը համարյա թե չդիտեցինք, քանի որ անընդհատ զրուցում էինք, իսկ երբ ես մայրիկիս տուն տարա, նա ասաց, որ
հիասքանչ երեկո էր, և հաջորդ անգամ ինքն է հրավիրում:

Ես հավատացրի նրան,որ անպայման նորից կհանդիպենք:«Ինչպե՞ս անցավ հանդիպումը»,- ժպիտը դեմքին հարցրեց կինս:Ես նրան
անչափ շնորհակալ էի այդ հիանալի մտահղացման համար: «Ավելի լավ, քան պատկերացնում էի»,- պատասխանեցի ես:Ցավոք, մի
քանի օր անց մայրս մահացավ սրտի կաթվածից: Մենք այդպես էլ չգնացինք մեր երկրորդ հանդիպմանը, սակայն ես մխիթարում էի
ինքս ինձ այն մտքով, որ հասցրի մեկ հիանալի երեկո պարգևել նրան:
Չեք պատկերացնի, թե ինչքան զարմացած և շփոթված էի, երբ մի քանի օր անց նամակ և կտրոն ստացա այն ռեստորանից, որտեղ
ճաշել էինք մորս հետ: Վճարած հաշվին կից մի գրություն կար. «Ամեն դեպքում ես վճարել եմ հաշիվը նախապես: Ես վստահ չեմ, որ
կլինեմ, բայց դու և կինդ կարող եք լավ ժամանակ անցկացնել: Դ ու չես հավատա, թե ինչ էր ինձ համար նշանակում այդ երեկոն…
Սիրում եմ քեզ, որդի՛ս»:
