-Այո, հայրության թեստը հանձնել ես, բայց միայն թղթի վրա, իսկ կյանքում՝ ոչ, ասաց կինս, երբ թեստի պատասխանը ստանալուց հետո զանգեցի նրան․․․

-Այո, հայրության թեստը հանձնել ես, բայց միայն թղթի վրա, իսկ կյանքում՝ ոչ, ասաց կինս, երբ թեստի պատասխանը ստանալուց
հետո զանգեցի նրան․․․

Ես երջանկությունից կորցրել էի ինձ, երբ ծնվեց դուստրս։ Հպարտության ու երջանկության զգացումը պատել էին ինձ։Դուրս գրվելու
օրը ես չէի կարողանում զսպել արցունքները: Չէ՞ որ իմ առաջին զավակն էր։ Ես չէի դադարում հիանալ իմ փոքրիկով՝ քաղցր, փափ-
լիկ ձեռքերն ու ոտքերը, մուգ շագանակագույն աչքերը խենթացնում էին ինձ: Էլ ի՞նչ է պետք երջանկության համար, բայց․․․

Մի օր մայրս ասաց, որ դուստրս բոլորովին նման չէ ինձ: Ես սկզբում անտարբեր էի, թե ով և ինչ կասի, քանի որ խելագարի պես սի-
րում էր դստերս: Սակայն ժամանակի ընթացքում սկսեցի կասկածել, կասկածները ինձ հանգիստ չէին տալիս:

Իմ սերը աստիճանաբար սկսեց սառել և ես դարձա անտարբեր: Մայրս ինձ համոզեց հայրության թեստ հանձնել: Մեկ տարի անընդ-
մեջ մայրս համոզում էր ինձ և ի վերջո ես համաձայնեցի։ Երբ որոշմանս մասին հայտնեց կնոջս, կինս զարմանքից քիչ մնաց ուշագ-
նաց լիներ: Նա հավաքեց իրերն ու հեռացավ

Կասկածները շարունակ պտտվում էին գլխումս: Առանց կնոջս ու դստերս տունս շատ տխուր էր ու դատարկ։ Ոչ ուրախություն, ոչ
ծիծաղ, ոչ համեղ ուտելիքի հոտ… կար միայն լռություն: Մի օր կինս զանգահարեց և հայտնեց, որ պատրաստվում է բաժանվել: Վեր-
ջում հավելեց, որ թույլ կտա երբեմն տեսնվել դստերս հետ:

Ես մտածեցի, որ այս խոսքերը նշանակում են «նա քո երեխան չէ»։ Կարծում էի, որ կինս ամաչում է նայել աչքերիս մեջ: Օրերը շատ
դանդաղ էին անցնում, սպասումն անվերջ էր թվում։ Եվ ահա, մի քանի օր անց ստացա պատասխանը․

«Հայրության հավանականությունը 99,9999% է…»:Երբ ուշքի եկա, անմիջապես զանգահարեցի կնոջս և ասացի որ թեստի պատաս-
խանը դրական է, իսկ կինս ասաց․

-Այո, հայրության թեստը հանձնել ես, բայց միայն թղթի վրա, իսկ կյանքում՝ ոչ:

Մորս կասկածամտության արդյունքում կորցրեցի և՛ սիրելի կնոջս, և՛ կյանքիս իմաստ դստերս։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика