Ամուսինս շաբաթը մեկ անգամ տանից դուրս էր գալիս ու գնում անհայտ ուղղությամբ․ Ես ու տալս որոշեցինք հետևել նրան ու պար-
զել տարօրինակ պահվածքի պատճառը․․․Այս պատմությունն իմացել եմ ծնողներիցս: Օրինա կան ընտանիք: Ամուսինը չի խմում, չի
ծխում, աշխատավարձը պարտաճանաչ բերում է տուն: Ցանկացած գործի վարպետ է: Իսկ կինը՝ Հասմիկը, այնքան էլ պարզ բնավո-
րություն չունի, նրա համար դժվար է մարդկանց հետ լեզու գտնելը, սակայն Հակոբը նրան ընդունել էր «այնպիսին,ինչպիսին որ կա»:

Տղամարդը միշտ հանգիստ էր,չնայած նրան, որ բավականին բարդ աշխատանք ուներ:Նույնիսկ ձայնը չէր բարձրացնում կնոջ վրա։
Հակոբը միայն մի տարօրինա կություն ուներ:Յուրաքանյուր կիր ակի նա ինչ-որ տեղ էր գնում և երկու ժամից վերադառնում: Կինն
արդեն սկսել էր կասկածել, որ նա սիրուհի ունի, այլապես ու՞ր պիտի գնա ամեն անգամ: Եվ Հասմիկը որոշում է հետևել ամուսնուն և
դրա համար օգնության է կանչում քրոջը:Կիրակի: Ժամը երկուսն է:
Կանգառում կանգնած Հակոբը նստում է քաղաքից դուրս գնացող ավտոբուս: Կինն ու մեքենան վարող քույրը գնում են ավտոբուսի
հետևից: Հակոբն իջնում է վեր ջին կանգառում և քայլում է դեպի անտառը: Անցնելով մոտ երկու կիլոմետր՝ Հակոբը կանգ է առնում
և սկսում գոռալ: Այնպես է գոռում, որ թռչունները վախից դադարում են շարժվել…Տղամարդը շարունակ գոռում էր.
-Աաաաաաաաաաաաա….աաաաաաաաաաաաաաաաաա…

Կանայք վախենում են և արագ հեռանում:Հասմիկն ամբողջ ճանապարհին սարսափով մտածում էր, թե ինչպես է շարունակելու ապ-
րել նման մարդու հետ:Որոշ ժամանակ անց տուն է գալիս ամուսինը, ծաղկեփունջ նվիրում կնոջը և ասում.
-Ինչ-որ բան պատրաստե՞լ ես ուտելու: Դեռ ոչ…ոչինչ, երևի հոգնած ես, սպասիր, հիմա ինքս կպատրաստեմ:
Մի շաբաթ կինը տեղը չէր գտնում, նույնիսկ ամուսնալուծվելու մտքեր ուներ:Երբ հաջորդ կիրակի օրը Հակոբը վերադարձավ անտա-
ռից, Հասմիկը որոշեց խոսել.

-Գիտես, ինձ ասել են, որ դու գոռում ես անտառում…ինչի՞ համար:
-Հասմիկ, ինձ մի քիչ անհարմար եմ զգում, դրա համար քեզ չէի ասում: Ես շատ եմ նյարդայնանում աշխատ ավայրում, բացասական
էներգիան կուտակվում է, պիտի մի տեղ ազատվեմ դրանից: Այդ պատ ճառով էլ գնում եմ անտառ, թարմացնում եմ մտքերս: Գիտե՞ս,
իսկապես շատ է օգնում: Հաջորդ անգամ արի միասին գնանք:
Այժմ ամուսիններն արդեն միասին են գնում անտառ, գոռում, հանգստանում:Անգամ նկատելի է,թե ինչպես է փոխվել Հասմիկի ծանր
բնավորությունը…
