Ամուսինս «մամայի բալա» է ու ծույլ․․․Իսկ սկեսուրս նրան պաշտպանում է, երբ հանդիմանում եմ նրան, դեռ մի բան էլ հորդորում հարվածել ինձ

Ամուսինս «մամայի բալա» է ու ծույլ․․․Իսկ սկեսուրս նրան պաշտպանում է, երբ հանդիմանում եմ նրան, դեռ մի բան էլ հորդորում
հարվածել ինձ։Ես 24 տարեկան եմ, ամուսինս՝ 29, որդիս 2 տարեկան է։ Ամուսնացած ենք արդեն 3 տարի, սակայն ծանոթացել ենք 6
տարի առաջ։ Նայում եմ ամուսնուս ու նրա մեջ տեսնում սկեսուրիս, սակայն մինչ ամուսնությունը չէի նկատում նրա վատ գծերը։

Բանն այն է, որ ամուսինս իսկական «մամայի տղա» է,ահավոր ծույլ, անբան։ Սկեսուրս մշտապես միջամտում է մեր բոլոր գործերին,
թեպետ առանձին ենք ապրում։Երեխայիս 1 տարեկանը լրանալուց ի վեր աշխատել եմ, մինչ այդ էլ տանից էի աշխատում համացան-
ցի միջոցով․ օնլայն վերավաճառում էի ապրանքներ, փոքր երեխայի հետ գնում, պատվերներ տանում։Հենց որդուս տարա մասնա-
վոր մանկապարտեզ, ինքս էլ դուրս եկա հիմնական աշխատ անքի, սկսեցի մի կերպ հասցնել ամեն ինչ։

Գործից հետո հոգնած գնում էի մանկապարտեզ, գալիս տուն, սկսում տան գործեր անել, իսկ ամուսինս իր ազատ ժամերն անցկաց-
նում էր բազմոցին նստած։ Դա էլ քիչ է, ժամանակ առ ժամա նակ գալիս էր սկեսուրս, նկատողո ւթյուններ անում, հանձնարարութ-
յուններ տալիս։ Մի օր էլ չդիմացա ու շատ կոպիտ կերպով պահանջեցի այլևս չխառնվել իմ գործերին։ Այդ օրվանից նա սկսել է ամեն
օր զանգել ամուսնուս ու բողոքել ինձանից, ասում է՝ թե աննորմալ եմ, խելագար։

Մի քանի օր առաջ պահանջեցի, որ ամուսնուս հետ գնանք սկեսուրիս տուն, նա մորը հարցնի՝ թե ինչու է նման կերպ արտահայտ-
վում իմ հասցեին։ Խոստացա՝ լուռ լսել։ Սկեսուրիս խոսքերն ինձ շոկի մեջ գցեցին․

-Տղաս, դու չես տեսնում, թե կինդ իրեն ինչպես է պահում։ Նա չափերն անցել է, ես իրեն մայրական խորհուրդ եմ տալիս, իսկ նա ինձ
վռնդում է քո տնից, հարազատ որդուս տնից։ Այ որ մի անգամ հարվածեիր, լեզուն կկարճանար։

Ես ու ամուսինս լուռ լսում էինք, բայց սիրտս կտոր-կտոր էր լինում․ ինչպե՞ս ամո ւսինս անգամ մի խոսքով չփորձեց ինձ պաշտպա-
նել․․․ Ու ես հիմա չգիտեմ, թե ինչպես ինձ պահեմ նրա կողքին, ինչպես մի մարդու համարեմ ինձ կողակից, կյանքի ընկեր, երեխանե-
րիս հայր, եթե նա նույնիսկ իր անշնորք մոր բերանը չփակեց․․․ Էլ չեմ ուզում ոչ մեկին տեսնել․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика