Ամուսինս գիշերվա կեսին գինովցած եկավ տուն․ Երբ հարցրեցի, թե ուր էր այսքան ժամանակ․ Նրա արդարացումները ինձ ուղղակի
ապշեցրեցին․․․Չգիտեի լացեմ, թե ծիծաղեմ։Արդեն անցել էր սովորական ժամը, իսկ ամուսինը չկար ու չկար: Անցավ կեսգիշերը, իսկ
նա դեռ չէր վերադարձել:

Բարկացած կինը անդադար նայում էր ժամացույցին, սպասում ու սպասում, խելագարվում…Վերջապես մոտավորապես ժամը 3-ին
կինը մուտքի դռան մոտ աղմուկ լսեց: Նա բացեց դուռը ու տեսավ, որ ամուսինը բարձրանում է աստիճաններով: Նա այնքան գինով-
ցած էր, որ մի կերպ էր շարժում ոտքերը:
-Դու գոնե հասկանու՞մ ես, ժամը քանիսն է… -փնթփնթաց կինը:

-Մի անհանգստացիր,— մի կերպ արտաբերեց ամուսինը, -ես ուշացել եմ, որովհետև տան համար որոշակի գնումներ էի կատարում:
Կնոջ տրամադրությունն իսկույն փոխվեց, նա վազեց ամո ւսնու մոտ, որ օգնի բարձրանալ: Սկսեց հարցո ւփորձ անել, թե ինչ է գնել
ամուսինը.
-Դե ասա, սիրելիս, ի՞նչ ես բերել:

Տղամարդն անվրդով պատասխանեց.
-Խմիչք… Լավ խմիչք…
