Ամուսինս բացահայտ ասում է, որ իր մայրն ինձանից կարևոր է, իսկ մենք սպասում ենք մեր առաջնեկին․․․Չգիտեմ ինչպես վարվեմ։
Արդեն 2 տարի է, ինչ ամուսնացած ենք: Հիմա սպասում ենք մեր առաջնեկին: Հղիությունս երկար պլանավորված էր ու սպասված:Ի
սկզբանե առանձին էինք ապրում, սակայն պայմանավորված երկրում տիրող իրավիճակով՝ ապրիլ ամսին տան տերերին տվեցինք
մեր վարձակալած բնակարանի բանալիներն ու եկանք սկեսուրիս հետ ապրելու:

Հենց այդ ժամանակ էլ սկսվեցին խնդիրները: Սկեսուրս չի միջամտում մեր անձնական գործերին, բայց, միևնույնն է, նրա հետ շատ
դժվար է: Ամուսինս խոստացել է, որ հենց հարմար տուն գտնենք, կգնենք: ԿՈւտակած գումար ունենք:Վերջերս իմացանք, որ կողքի
շենքում շատ լավ բնակարան են վաճառում ու բավականին ցածր գնով: Այդ ընթացքում ամուսինս գործուղման էր ուրիշ քաղաքում:

Սկեսուրս որոշեց, որ ինքը կգնի բնակարանը ու կձևակերպի ԻՐ ԱՆՈՒՆՈՎ: Բայց ինձ դա դուր չեկավ: Երբ զանգեցի ամուսնուս, բո-
ղոքեցի, նա ասաց, որ դրա մեջ ոչ մի վատ բան չկա, իսկ երբ հայտնեցի,որ մեր տունը պիտի լինի մեզանից մեկի անունով,նա ինձ շա-
համոլ ու փողասեր անվանեց:Վերջին շրջանում նյարդայնանում եմ նաև ամուսնուս՝ սկեսուրիս հանդեպ վերաբերմունքից:
Նրա ծննդյան օրը ամուսինս 350 000 դրամ արժողությամբ հեռախոս նվիրեց, ընդ որում մենք այս պահին ազատ գումար ընդհանրա-
պես չունենք:Ինձ համար վիրավորկան էր նաև այն, որ մորս ծնունդին մենք 20 000 դրամ էինք տվել, իսկ ինձ նա շնորհավորել էր ըն-
դամենը մի ծաղկեփունջով:

Երբ ես երեկոյան որոշեցի խոսել ամուսնուս հետ, հարցրեցի, թե ինչու ինձ էլ մի լավ նվեր չէր տվել, ինչպես և մորը,ամուսինս անկեղծ
զարմացավ ու ասաց, որ ես չպիտի համեմատվեմ իր մայրիկի հետ:Ես անդադար նյարդայնացած եմ հիմա,իսկ իմ վիճակում դա հակ-
ացուցված է: Երազում եմ գնալ այս տնից ու մոռանալ ամբողջ մղձավանջը:
