Ամուսինս ամեն օր ասում է, որ սիրում է ինձ և կյանքն առանց ինձ չի կարող պատկերացնել, սակայն․․․

Ամուսինս ամեն օր ասում է, որ սիրում է ինձ և կյանքն առանց ինձ չի կարող պատկերացնել, սակայն․․․1,5 տարի առաջ եմ ամուսնա-
ցել: Մինչ այդ հանդիպել ենք մոտ կես տարի: Թվում էր, թե մեր ամուսնությունը պիտի լինի անթերի: Մեր բոլոր ընկերներն ու կոլեգա-
ները նախանձում են ինձ՝ տեսնելով,թե ինչպես է ամուսինս վերաբերվում ինձ.տանում է աշխատանքի և բերում տուն, սեր է խոստո-
վանում, շռայլում է հաճոյախոսությունները, միշտ փորձում է ինչ-որ հաճելի բան անել:

Ես սիրում և գնահատում եմ ամուսնուս, սակայն արդեն հոգնել եմ ողջ ֆինանսական պատասխանատվությունն ինձ վրա կրելուց:
Ապրում ենք իմ տանը, իմ աշխատավարձով: Ամուսինս բնակարան ունի, այն գնել է հիփոթեքով, սակայն հիմա իր ամբողջ աշխա-
տած գումարով մարում է վարկը: Չի համաձայնվում գոնե վարձով տալ տունը, վախենում է, որ ամեն ինչ կփչացնեն:

Նա ասում է, որ ինձ համար պատրաստ է ամեն ինչի, սակայն նա չի կարողանում կատարել ամենափոքր խնդրանքս՝ իր վրա վերցնել
մեր ընդհանուր ծախսերի մի մասը: Նա միշտ ունի հարգելի պատճառ. աշխատում է, որ կահավորի մեր «ապագա անկյունը»: Ստաց-
վում է, որ ես ստիպված եմ տարիներ շարունակ ապահովել նրան, կերակրել, վճարել կոմունալները և սպասել,թե նա երբ է ավարտե-
լու վերանորոգումը և ինձ տանելու իր տուն:

Իսկ վերջերս նա վեճ սարքեց նրա համար, որ ես հրաժարվել եմ ինձ առաջարկված լրացուցիչ աշխատանքից: Նա գոռում և ասում
էր, որ չեմ ուզում օգնել նրան մեր ապագա տունը կարգավորելու հարցում:Ծնողներս ամուսնուս չեն սիրում, նրան համարում են ձրի-
ակեր: Չեմ ուզում համաձայնվել նրանց հետ, բայց հոգուս խորքում գիտեմ, որ նրանք իրավացի են:

Շատ եմ սիրում ամուսնուս, բայց արդեն թևաթափ եմ լինում, քանի որ գիտակցում եմ, որ նա ինձ շահագործում է:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика