Ամեն առավոտ այս շունը գալիս է լողափ՝ իր ընկերոջ հետ լողալու․․․Պատմություն, որն ապացուցում է, որ ընկերություն կարող է
լինել նաև կենդանիների միջև։Շան տերը պատմել է, որ լաբրադորը հաճախ է խնդրում իրենց գնալ լողափ։ Բայց փաստն այն է, որ
շունը ընկերացել է դելֆինի հետ, որը նույնպես սպասում է շանը։

Եվ ամեն անգամ, երբ նրանք լաբրադորին տանում են, նա ուժգին վազում է և մեծ ուրախությամբ լողանում ջրի մեջ։Երբեմն ընկե-
րոջ՝ դելֆինի հետ լողալը տևում է մեկ ժամից ավելի: Անգամ կողքից դիտողներին թվում էր, թե դելֆինն ու լաբրադորը ոչ թե պար-
զապես լողում են, այլ մրցում և փորձում են հասնել միմյանց։

Լաբրադորի տերը պատմել է, որ մի անգամ նույնիսկ տեսել է, թե ինչպես է դելֆինն իր մեջքի վրա տանում շունը։ Իսկապես մեծ,
իսկական ընկերությունը սահմաններ չունի:
