Ամեն անգամ ընդառաջել եմ մորաքրոջս դստերը, կատարել նրա ամեն խնդրանքը, բայց հերիք է մեկ անգամ մերժել․․․Հարազատնե-
րից կտրվելը լավ բան չէ,բայց երբ չարաշահում են քո բարությունը։Ինչպես ասում են, բարեկամներին չեն ընտրում: Սակայն նրան-
ցից հնարավոր է հրաժարվել:
Աշխատանքս շատ ուշ է վերջանում, և ես շատպում եմ տուն, որպիսիս մի քիչ ժամանակ անցկացնեմ ընտանիքիս հետ: Կինս հղի
է, բացի նրանից ինձ տանը սպ ասում է փոքր որդիս: Եվ ինձ համար կարևոր է որքան հնարավոր է շուտ տո ւն հասնելը:Մեզանից մի
քանի շենք այն կողմ ապրում է մորաքրոջս աղջիկը: Նա այնտեղ բնակվում է իր մոր նվիրած բնակարանում՝ ամուսնու հետ:

Այդ ընտանիքի հետ գրեթե չենք շփվում,և երբեք էլ մտերիմ բարեկամներ չենք եղել:Վերջերս մորաքույրս հիվանդացել էր,իսկ նա ապ-
րում է գյուղում: Նրան խնամք էր հարկավոր: Քույրս խնդրեց, որ իրեն տանեմ մոր մոտ:Ես չմերժեցի, վերջիվերջո հարազատ մարդիկ
ենք:Հաջորդ շաբաթ օրը նույն եղավ: Ես ոչինչ չասացի և որոշեցի կրկին օգնել:
Ճանապարհը տևում է 2 ժամ, իսկ հետո դեռ պետք է վերադառնանք: Բացի այդ այնտեղ մի քանի ժամ անցկացնելով՝ ես կորցնում եմ
իմ հանգստյան օրերը, որոնք կարող էի կնոջս և երեխայիս նվիրել:Ետ գալու ճանապարհին հարցրեցի քրոջս,թե ինչու նա մորը չի բե-
րում իր տուն, մինչև որ կապաքինվի: Ինչին քույրս շատ տրամաբանական պատասխան տվեց.
-Արմենը չի կարող զոքանչի հետ ապրել, նա այդպես համաձայն չէ:
-Իսկ ինչու Արմենի հետ չես գնում գյուղ:
-Ի գիտություն քեզ, Արմենն ամբողջ շաբաթ աշխա տանքի է լինում, իսկ նրա մեջքը հիվանդ է, գոնե 2 օր պիտի հա նգստանա:
Դա իմ համբերության վերջին կաթիլն էր:Ես նրան շատ հանգիստ տոնով ասացի.
-Ներիր, բայց սա վերջին անգամն էր, որ քեզ տարա գյուղ: Թող այսուհետ ամուսինդ օգնի քեզ:

Նա նեղացավ և սկսեց բղավել.
-Եթե վառելիքդ ես ափսոսում, ես կվճարեմ:
Գումարն է չէ՞ պատճառը…անամոթի մեկը…
Դրանից հետո մեր հարաբերությունները փչացան: Եթե անկեղծ, չեմ էլ ամաչում: Ես վարվել եմ այնպես, ինչպես ճիշտ եմ համարել:
